Մխիթարյանը․ Այո, շատ կարևոր հարցերում պարտավոր ենք մեր անձնական ամբիցիաները կողքի դնել![]() 19 ապրիլի 2025 - 14:06 AMT PanARMENIAN.Net - «Իմ հզոր համայնք» կուսակցության Գյումրու ավագանու անդամ Ռուբեն Մխիթարյանը Գյումրիի նոր քաղաքապետ Վարդան Ղուկասյանին, որն այսօր ստանձնել է պաշտոնը, մաղթել է սկզբունքայնություն՝ բոլոր այն հարցերում, որոնց մասին ինքը խոսել է, ինչպես նաև ուժ, համբերատարություն, իմաստություն և քրիստոնեական բարություն։ Նա նաև դիմել է լրագրողներին, որ սեպ չխրեն սրբազանի Միքայել Աջապահյանի և քաղաքապետի միջև՝ նշելով․«Այո, շատ կարևոր հարցերում մենք պետք է և պարտավոր ենք մեր անձնական ամբիցիաները, մտորումները, անհամաձայնությունները դնել կողքի ու մտածել պետության առավելագույն շահի մասին, հայ ժողովրդի, հայ ազգի, մեր հավատքի և, իհարկե, հայրաքաղաքի մասին, որին վստահաբար բոլորս շատ կսիրենք»,-ասել է նա, հայտնում է Aysor.am-ը։ Նա նաև հույս է հայտնել, որ հնարավոր կլինի Գյումրիին վերադարձնել իր երբեմնի հայրաքաղաքի կարգավիճակը՝ նշելով. «Բոլորը հասկանան ոչ թե ուղղակի խոսքերով, այլ մայրաքաղաքը զգա, որ հայրը պատրաստ է նորից ստանձնել օջախի պահապանի, զարգացնողի և անվտանագությունն ապահովողի դերը»։ «Գյումրիի երիտասարդներին ցանկանում եմ՝ այս տարիներին զգան, որ ապրում են ժամանակակից ու զարգացող քաղաքում, մեր քաղաքի տարեցներին ցանկանում եմ՝ զգան, որ իրենք ապրում են անվտանգ ու հոգատար քաղաքում, անմահացած հերոսների մայրերին՝ իրենց անտեսված չզգան, որ իրենց որդիների, ամուսինների ու եղբայրների շիրիմները հարգված են, խնամված են ու շատ-շատ կարևոր արժեք են մեզ՝ բոլորիս համար»,-ասել է Մխիթարյանը։ Վարդան Ղուկյասյանը, որը 1999-2012 թվականներին ղեկավարել է Գյումրի քաղաքը, ապրիլի 16–ին կրկին ընտրվել է Գյումրիի քաղաքապետ։ Ընդդիմադիր ավագանու 18 անդամները միաձայն աջակցություն են հայտնել Ղուկասյանին՝ ընտրելով նրան Գյումրու նոր ղեկավար։ «Մայր Հայաստան», «Մեր քաղաքը» և «Իմ հզոր համայնք» խմբակցությունները որոշում են կայացրել իրենց կողմից թեկնածու չառաջադրել և հայտնել են, որ պատրաստվում են աջակցել ընդդիմադիր ճամբարում առավելագույն ձայներ ստացած ուժին` անհրաժեշտ համարելով իշխանությունից հեռացնել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությանը։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |