ՌԴ–ն Ուկրաինայում ավելի քան 103,000 մարդ է կորցրել![]() 19 ապրիլի 2025 - 14:56 AMT PanARMENIAN.Net - ՌԴ–ն Ուկրաինայում ավելի քան 103,000 մարդ է կորցրել՝ անուն առ անուն հաստատված թիվը հասել է 103,275-ի։ Այս տվյալները հավաքագրել ու 2025 թվականի ապրիլի 18-ին թարմացրել են BBC-ի ռուսական ծառայությունը, «Մեդիազոնան» ու կամավորների խումբը։ «Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների ընթացքում՝ երկու ու կես ամսվա ընթացքում, ռուս զինծառայողների մասին հրապարակվել է ավելի շատ մահախոսական, քան նախորդ երեք ամսվա մարտական գործողությունների ընթացքում», - նշել են լրագրողները՝ նկատի ունենալով 2025 թվականի փետրվարի 11-ից ապրիլի 16-ն ընկած ժամանակահատվածը, գրում է Deutsche Welle-ն։ BBC-ի ռուսական ծառայության տվյալներով՝ 2025-ի փետրվարին օրական միջինը հրապարակվել է 234 մահախոսական, ինչը 50%-ով գերազանցում է 2024-ի միջին ցուցանիշը։ Լրագրողների տեղեկություններով՝ զոհվածների 52 տոկոսը պատերազմի սկզբին որևէ կապ չի ունեցել Ռուսաստանի Զինված ուժերի հետ, 16 տոկոսը եղել է նախկին դատապարտյալ, իսկ 12 տոկոսը՝ զորակոչված։ Պատերազմի մեկնարկից հետո պայմանագիր ստորագրած կամավորները կազմում են բոլոր զոհվածների մեկ քառորդը, իսկ կանոնավոր բանակի զինծառայողները՝ ընդամենը 17 տոկոս, նշված է հրապարակման մեջ։ Հետազոտության հեղինակները զոհված են համարում այն զինծառայողներին, որոնց մահվան մասին կան մահախոսականներ մեդիայում, սոցիալական ցանցերում հարազատների գրառումներ, տեղական իշխանությունների հայտարարություններ և այլ աղբյուրներ։ «Մեդուզան» ավելի վաղ նշել էր, որ BBC-ն, «Մեդիազոնան» ու կամավորները իրենց ցանկերում չեն ներառում օտարերկրյա քաղաքացիներին, այդ թվում՝ այսպես կոչված «ԴԺՀ»-ի և «ԼԺՀ»-ի զորքերից, ինչպես նաև Հյուսիսային Կորեայից կամ այլ երկրներից ներգրավված վարձկաններին։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |