Գարիկ Կարապետյանը` Եվրոպայի չեմպիոն, Մարտիրոսյանը՝ փոխչեմպիոն![]() 21 ապրիլի 2025 - 10:18 AMT PanARMENIAN.Net - Քիշնևում ընթացող Եվրոպայի ծանրամարտի առաջնությունում Հայաստանը ներկայացնող Գարիկ Կարապետյանը դարձել է Եվրոպայի չեմպիոն, իսկ Սիմոն Մարտիրոսյանը՝ փոխչեմպիոն: Գարիկ Կարապետյանն իր ելույթը սկսել է պոկման վարժությամբ՝ հաջողությամբ բարձրացնելով սկզբում 180 կգ, ապա 185 կգ, և այդ փուլում նվաճել է ոսկե մեդալ: Հրում վարժությունում նա հերթականությամբ բարձրացրել է 212 կգ, ապա 220 կգ և վերջում՝ 226 կգ, որով ևս ապահովել է առաջին հորիզոնականը։ Երկամարտում Կարապետյանը գրանցել է 411 կգ արդյունք, ինչի շնորհիվ հռչակվել է Եվրոպայի առաջնության չեմպիոն, հայտնում է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան։ Սիմոն Մարտիրոսյանը պոկման շարժման ժամանակ բարձրացրել է 181 կգ և այդ վարժությունում գրավել է երկրորդ հորիզոնականը՝ դառնալով արծաթե մեդալակիր: Հրումում նա կարողացել է պահել գլխավերևում 213 կգ և այնուհետև 225 կգ, ինչի արդյունքում այս փուլում ևս գրավել է երկրորդ տեղը։ Երկամարտում Սիմոն Մարտիրոսյանը հավաքել է 406 կգ ընդհանուր արդյունք և դարձել է արծաթե մեդալակիր։ Լիանա Գյուրջյանն նվաճել է Եվրոպայի առաջնության արծաթե մեդալը՝ ելույթ ունենալով 87 կգ քաշային կարգում։ Հրում վարժությունում ևս Լիանա Գյուրջյանը ձեռք է բերել փոքր արծաթե մեդալ։ Իսկ Տաթև Հակոբյանը պոկում վարժությունում կարողացել է նվաճել փոքր արծաթ: Եվրոպայի ծանրամարտի ֆեդերացիան հրապարակել էՀայաստանի տղամարդկանց հավաքականի անդամներ Սիմոն Մարտիրոսյանի և Գարիկ Կարապետյանի լուսանկարներն ու գրել․ «Որոշ ազգերում մեծանում են գնդակին հարվածելով, իսկ Հայաստանում՝ ծանրաձող բարձրացնելով։ Հայաստանում ծանրամարտը պարզապես սպորտ չէ, դա ժառանգություն է, հպարտություն և ուժ՝ շարժման մեջ»։ ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |