Հռոմի պապը հորդորել է աղոթել Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջնական խաղաղության համար

Հռոմի պապը հորդորել է աղոթել Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջնական խաղաղության համար

PanARMENIAN.Net - Ապրիլի 20-ին Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Սուրբ Զատկի ավանդական ուղերձով դիմել է հավատացյալներին և բոլոր բարի կամքի տեր մարդկանց։ Նա անդրադարձել է նաև ՀՀ և Ադրբեջանի միջև կարգավորմանը։

«Եկեք աղոթենք, որպեսզի շուտով ստորագրվի և կյանքի կոչվի Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջնական խաղաղության համաձայնագիրը»,–ասել է նա, գրում է Vatican news-ը։

Ֆրանցիսկոս պապն իր ուղերձում կենտրոնացրել է համաշխարհային խաղաղության, համընդհանուր զինաթափման և բանտարկյալների ազատ արձակման վրա։

«Կցանկանայի, որ մենք նորից սկսեինք հուսալ, որ խաղաղությունը հնարավոր է: Սուրբ Գերեզմանից՝ Քրիստոսի Հարության տաճարից, որտեղ այս տարի Սուրբ Զատիկը նշվում է նույն օրը կաթոլիկների և ուղղափառների կողմից, թող խաղաղության լույսը լուսավորի ամբողջ Սուրբ Երկիրը և ամբողջ աշխարհը»,-ուղերձում նշել է նա։

Զատկի պատարագը տեղի է ունեցել առանց Ֆրանցիսկոս պապի մասնակցության։ Սուրբ Պետրոսի հրապարակում պատարագը մատուցել է կարդինալ Անջելո Կոմաստրին։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---