Գարեգին Բ. Ազգի շահը վեր դասենք անձնական ու խմբակային նկրտումներից![]() 21 ապրիլի 2025 - 10:40 AMT PanARMENIAN.Net - Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն Սուրբ Հարության տոնական պատարագի ժամանակ ընդգծել է, որ երկրում առկա անվտանգային մարտահրավերների արդյունքում ձևավորված բարդ իրադրությունն «առավել ծանրանում է ներքին պառակտումներով ու ճգնաժամային նոր իրավիճակներով»։ Կաթողիկոսը կոչ է արել «ազգի շահը վեր դասել անձնական ու խմբակային նկրտումներից, պարտադրվող հայրենավնաս քայլերից»։ «Մերժենք մեր կյանքից կեղծիքն ու սուտը, իսպառ հեռու վանենք ազգակործան բարքերն ու արարքները, մեր անցյալը, պատմական հիշողությունները նսեմացնող ու արժեզրկող, մեր ապագան վտանգող խոսքերն ու գործերը։ Համախմբվենք մեր հավատքի, ինքնության, արժեքների, պատմության, մեր պետության ու ապագայի համընդհանուր տեսլականի շուրջ, այն ամենի շուրջ, ինչը նվիրական է, ինչը միավորում է մեզ ամենքիս՝ որպես ազգ՝ ի Հայաստան և ի սփյուռս»,-ասել է կաթողիկոսը։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա չի գտնվել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մատուցված Սուրբ Հարության պատարագին։ Այլ պաշտոնյաներ ևս ներկա չեն գտնվել։ Պատարագին մասնակցել ԵՄ դեսպանը։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |