ԱԱԾ-ն Շենգավիթի թաղապետարանում գործողություն է արել. Պաշտոնյաներ են ձերբակալվել![]() 21 ապրիլի 2025 - 10:50 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի լույս 20–ի գիշերը Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմում իրավապահները գործողություններ են իրականացրել։ Աշխատակիցներ են ձերբակալվել։ Այդ տեղեկությունը հաստատել են Հակակոռուպցիոն կոմիտեից, հայտնում է Factor.am-ը։ «Քննչական գործողություններն իրականացվել են Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում։ ԱԱԾ աշխատակիցների հետ իրականացված համատեղ միջոցառումների արդյունքում կան ձերբակալված անձինք»,- նշել է կոմիտեի խոսնակ Մարինա Օհանջանյանը։ Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի ղեկավար Ռազմիկ Մկրտչյանը ֆեյսբուքյան էջում գրել է. «Յուրաքանչյուր քայլ, որն իրականացվում է օրենքի սահմաններից դուրս և համայնքի շահերին հակառակ, ինձ համար անընդունելի է։ Կաշառք վերցնելը, հանրային միջոցներ յուրացնելը՝ այսպես ասված «փող ուտելը», ինձ համար կարմիր գիծ է, որն անցնելը աններելի է և նշանակում է դավաճանել ժողովրդին: Հաշվի առնելով անմեղության կանխավարկածը՝ այս պահին կլռեմ»։ Ավելի վաղ լրագրող Գագիկ Շամշյանը տեղեկացրել էր, որ ԱԱԾ-ն հատուկ գործողություն է իրականացրել Շենգավիթի թաղապետարանում։ Ըստ աղբյուրի՝ ԱԱԾ աշխատակիցները մոտ 1.5 ժամ գործողություններ են կատարել շենքում, որից հետո թաղապետարանի երկու պաշտոնյա տեղափոխվել է ԱԱԾ։ Նրանց կասկածում են կաշառք պահանջելու և ստանալու մեջ։ Գործողությունների ընթացքում շենքում գտնվել է նաև Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարը՝ Ռազմիկ Մկրտչյանը։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |