ԵԱՀԿ գլխավոր քարտուղար․ Հրվ. Կովկասը ԵԱՀԿ-ի համար ունի ռազմավարական նշանակություն![]() 21 ապրիլի 2025 - 10:55 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ապրիլի 20–ին ընդունել է Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիրլիօղլուին, ով ժամանել է Հայաստան՝ տարածաշրջանային այցի շրջանակում։ Ֆերիդուն Սինիրլիօղլուն նշել է, որ Հարավային Կովկասն ունի ռազմավարական նշանակություն ԵԱՀԿ-ի համար, և կառույցը շարունակելու է իր մասնակցությունն ունենալ խաղաղության հաստատման գործընթացում։ Նա ընդգծել է տարածաշրջանային կայունության և խաղաղության ուղղությամբ արվող քայլերն ու նախաձեռնությունները։ Փաշինյանը ողջունել է ԵԱՀԿ բարձրաստիճան ներկայացուցչի այցը՝ այն գնահատելով որպես արդյունավետ հարթակ երկկողմ համագործակցային հարցերն ու օրակարգը քննարկելու համար։ Վարչապետը կարևորել է ԵԱՀԿ-ի հետ շարունակական ու խորացված երկխոսությունն ու բարձր է գնահատել փոխգործակցության զարգացման հեռանկարները։ Աղբյուրի փոխանցմամբ՝ զրուցակիցները այս համատեքստում հույս են հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրումը կկայանա հնարավորինս կարճ ժամանակում։ Փաշինյանը ներկայացրել է Հայաստանի դիրքորոշումները՝ ընդգծելով, որ կառավարության առաջնահերթություններից է խաղաղության օրակարգի իրականացումը։ Իր խոսքում Ֆերիդուն Սինիրլիօղլուն ընդգծել է, որ ներկայումս գոյություն ունեն իրական հնարավորություններ տարածաշրջանում խաղաղություն հաստատելու համար և կարևորել է դրանց լիարժեք իրագործումը։ Հանդիպման ավարտին կողմերը մտքեր են փոխանակել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ կարևոր թեմաների շուրջ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մի քանի անգամ հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախագիծն արդեն համաձայնեցված է և սպասում է վերջնական ստորագրման։ Նա նշել է, որ Ադրբեջանի նախագահին առաջարկում է նախաձեռնել խորհրդակցություններ համաձայնագրի համաձայնեցված նախագծի ստորագրման շուրջ։ Մարտի 13–ին ՀՀ ԱԳՆ–ն հայտարարել է, որ ընդունել է չհամաձայնեցված 2 հոդվածի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները և որ Խաղաղության համաձայնագիրը պատրաստ է ստորագրման: Նշվում է, որ ՀՀ–ն պատրաստ է խորհրդակցություններ սկսել համաձայնագրի ստորագրման ժամկետների և տեղի շուրջ։ Բաքվից առաջ են քաշել նոր նախապայմաններ և հայտարարել, թե դեռ վաղ է խոսել հանդիպման ժամկետների մասին: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |