Հռոմի պապը մահացել է![]() 21 ապրիլի 2025 - 12:16 AMT PanARMENIAN.Net - Մահացել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսը։ Այդ մասին հայտնել է Reuters գործակալությունը՝ հղում անելով Վատիկանի պաշտոնական աղբյուրներին։ «Հռոմի պապ Ֆրանցիսկոսը մահացել է», — նշված է հրապարակման մեջ։ Վատիկանի կամերլենգո, կարդինալ Քևին Ֆարելը երկուշաբթի առավոտյան հայտարարել է, որ պապ Ֆրանցիսկոսը մահացել է 88 տարեկանում։ «Այս առավոտ ժամը 7:35-ին Հռոմի եպիսկոպոս Ֆրանցիսկոսը վերադարձավ Հոր տուն։ Նրա ողջ կյանքը նվիրված էր Տիրոջ և Նրա Եկեղեցու ծառայությանը», - ասվում է Ֆարելի հայտարարության մեջ։, հայտնում է AP-ն։ «Նա մեզ սովորեցրեց ապրել Ավետարանի արժեքներով՝ հավատարմությամբ, քաջությամբ և համընդհանուր սիրով, հատկապես ամենաաղքատների և ամենամարգինալացվածների հանդեպ»:,–ասել է նա։ Պապը 88 տարեկան էր։ Փետրվարին նա հոսպիտալացվել էր և բուժում էր անցնում Հռոմի «Ջեմելլի» կլինիկայում՝ բրոնխիտի բուժման նպատակով։ Բուժման ընթացքում նրա մոտ զարգացել է երկկողմանի թոքաբորբ։ Հիվանդանոցում անցկացրած հինգ շաբաթների ընթացքում Ֆրանցիսկոսը կրել է չորս շնչառական ճգնաժամ, որոնցից երկուսը սպառնալիք են հանդիսացել նրա կյանքին։ Մարտի 23-ին դուրս գրվելուց հետո Պապը միայն մեկ անգամ է հրապարակավ հայտնվել, սակայն շարունակել է սահմանափակ կատարելու իր պարտականությունները՝ ընդունելով հյուրեր։ Նրանց թվում են եղել Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ը, ում նա ընդունել է ապրիլի սկզբին, ինչպես նաև ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը, որը Պապին այցելել է Սուրբ Շաբաթ օրը։ Զատկի պատարագը տեղի է ունեցել առանց Ֆրանցիսկոս պապի մասնակցության։ Սուրբ Պետրոսի հրապարակում պատարագը մատուցել է կարդինալ Անջելո Կոմաստրին։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |