Տիկնիզյանն ամռանը կարող է հեռանալ «Լոկոմոտիվից»՝ Եվրոպայից հետաքրքրություն կա![]() 21 ապրիլի 2025 - 13:04 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի ազգային հավաքականի և Մոսկվայի «Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Տիկնիզյանն այս ամառ կարող է հեռանալ ակումբից, գրում է Euro-footboal.ru-ն։ «Մեր տեղեկություններով՝ հայ ֆուտբոլիստի նկատմամբ դեռևս հետաքրքրություն կա Եվրոպայից։ Ավելի վաղ մամուլում լուրեր էին պտտվում 25-ամյա խաղացողի նկատմամբ իսպանական երկու ակումբների՝ «Սևիլիայի» և «Ժիրոնայի» հետաքրքրության մասին»,- ասվում է հրապարակման մեջ։ Տիկնիզյանը հանդես է գալիս մոսկովյան ակումբում 2021 թվականի օգոստոսից ի վեր։ Նրա ներկայիս պայմանագիրը «Լոկոմոտիվի» հետ ուժի մեջ է մինչև 2026 թվականի հունիսը։ Ֆուտբոլիստի շուկայական արժեքը գնահատվել է վեց միլիոն եվրո։ ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |