Հարությունյանը` Ղուկասյանի մասին․ Այս կոմունիստ-հոգևորական-գողականը, կարծես, շփոթել է իր բեսպրեդելի ժամանակներն իրականության հետ![]() 21 ապրիլի 2025 - 14:23 AMT PanARMENIAN.Net - Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Գյումրիի քաղաքապետ ընտրված Վարդան Ղուկասյանի հնչեցրած հայտարարությանը, ըստ որի՝ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ընտրությունները «կեղծել է»։ «Անցած շաբաթ գյումրեցի Վարդան Ղուկասյանը փորձել է ՔՊ-ին մեղադրել, թե իբր կառավարող կուսակցությունը «կեղծել է» ընտրությունները: Այս կոմունիստ-հոգևորական-գողական գործիչը, կարծես, շփոթել է իր բեսպրեդելի ժամանակներն այլևս անշրջելի ժողովրդավարությամբ մեր իրականության հետ: Ու հիմա նա ստիպված իր խոսքերի ապացույցը պետք է ներկայացնի: Այլապես հայտնի է, թե ինչպես են կոչվում իր սիրած «աշխարհում» այն մարդիկ, որոնք ասում են ու չեն ապացուցում իրենց խոսքերը»: «Մի բան էլ՝ երբ ՔՊ-ի հավաքած թվերի մասին է խոսում, մեկը չկա՞ ասի՝ Գյումրիում 82 տեղամաս կա, ՔՊ-ն հաղթել է 70 տեղամասում, դու՝ 7-ում, ՔՊ-ն՝ 85% տեղամասերում, դու՝ 8,5%-ում: Խորհուրդ կտամ այս թվերը կպցնի էն անճաշակ գույներով կաբինետում, որ ամեն օր հիշի, թե ինչ քաղաքապետ է նա»,–գրել է նա։ Վարդան Ղուկյասյանը, որը 1999-2012 թվականներին ղեկավարել է Գյումրի քաղաքը, ապրիլի 16–ին կրկին ընտրվել է Գյումրիի քաղաքապետ։ Ընդդիմադիր ավագանու 18 անդամները միաձայն աջակցություն են հայտնել Ղուկասյանին՝ ընտրելով նրան Գյումրու նոր ղեկավար։ «Մայր Հայաստան», «Մեր քաղաքը» և «Իմ հզոր համայնք» խմբակցությունները որոշում են կայացրել իրենց կողմից թեկնածու չառաջադրել և հայտնել են, որ պատրաստվում են աջակցել ընդդիմադիր ճամբարում առավելագույն ձայներ ստացած ուժին` անհրաժեշտ համարելով իշխանությունից հեռացնել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությանը։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |