ԲԴԽ նախագահ․ Վերջին 2 տարում դատական համակարգը լքել է մոտ 700 աշխատակից՝ վարձատրությունը համարժեք չէ![]() 21 ապրիլի 2025 - 17:25 AMT PanARMENIAN.Net - Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Արթուր Աթաբեկյանը կարևորեց դատական ծառայողների վարձատրությունը և սոցիալական երաշխիքները։ Նա այդ մասին ասել է Երևանում անցկացվող «Արդարադատությունը որպես արդարության հասնելու գործիք» խորագրով համաժողովի ընթացքում՝ շեշտելով, որ աշխատողների վարձատրությունը համարժեք չէ նրանց կատարած պատասխանատու աշխատանքին։ Ըստ Աթաբեկյանի՝ միայն 2024 թվականին դատական ծառայողների մասնակցությամբ իրականացվել է ավելի քան 50 հազար դատական նիստ, սակայն ցածր աշխատավարձերի պատճառով համակարգից շարունակվում է արտահոսքը, հայտնում է Արմենպրեսը։ «Նախորդ երկու տարվա ընթացքում մոտ 700 աշխատակից ուղղակի դուրս է եկել համակարգից։ Սա էլ է կարևոր հարց, որովհետև լավ աշխատողը պետք է լավ վարձատրվի։ Իհարկե, ընդհանուր պետք է դիտարկել նաև մեր ֆինանսական հնարավորությունները»,-նշեց ԲԴԽ նախագահը։ ԲԴԽ նախագահի խոսքով՝ հատկապես խնդրահարույց է դատարաններում աշխատող քարտուղարների և կարգադրիչների վարձատրության հարցը։ «Դատավորի աշխատակազմը ոչ պակաս աշխատանք է կատարում։ Աշխատակազմից նույնիսկ մեկ հոգու բացակայությունը լուրջ խնդիր է առաջացնում գործի քննության որակի առումով։ Երբ ժամանակի մեջ չենք տեղավորվում, խնդիր է առաջանում որակի հետ»,- ասել է նա։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |