Հոկեյը վերադառնում է Հայաստան․ Fastex-ը և Yohealth-ն առաջնության գլխավոր հովանավորներն են![]() 21 ապրիլի 2025 - 17:37 AMT PanARMENIAN.Net - Fastex-ը և Yohealth-ը տափօղակով հոկեյի IV դիվիզիոնի աշխարհի առաջնության գլխավոր հովանավորներն են։ Հոկեյի IV դիվիզիոնի աշխարհի առաջնությունը 15 տարի դադարից հետո կրկին վերադարձել է Հայաստան։ Առաջնության խաղերն անցկացվել են ապրիլի 13-19-ը Գեղասահքի և հոկեյի դպրոցի սահադահլիճում։ Վադիմ Գուսկովի գլխավորած Հայաստանի հավաքականի կազմում հոկեյի լիգայի ակումբներից ընդգրկվել է 21 մարզիկ։ Ապրիլի 13-ին տեղի է ունեցել միջոցառման բացման արարողությունը, ինչին հաջորդել է դրոշների շքերթը։ Առաջնության պաշտոնական թալիսմանի՝ հայկական գամփռի գլխավորությամբ սահադաշտ են դուրս բերվել առաջնության մասնակից երկրների՝ Հայաստանի, Իրանի, Քուվեյթի, Մալայզիայի, Ինդոնեզիայի և Ուզբեկստանի դրոշները: Առաջին տուրում Ուզբեկստանի հավաքականը 13:3 հաշվով առավելության է հասել Քուվեյթի հավաքականի նկատմամբ, իսկ Հայաստանի հավաքականը 24:3 հաշվով հաղթել է Մալայզիային՝ տանելով իր պատմության ամենախոշոր հաշվով հաղթանակը: Հայաստանի հավաքականն իր երկրորդ անընդմեջ հաղթանակն է տարել է՝ առավելության հասնելով Ուզբեկստանի ընտրանու նկատմամբ։ Հիմնական ժամանակն ավարտվել է ոչ ոքի՝ 2-2 հաշվով։ Հանդիպման ելքը վճռվել է հետխաղյա բուլիտներում, որտեղ Հայաստանի հավաքականը փայլուն հաղթանակ է տարել՝ 2։0 հաշվով։ Ապրիլի 16-ին Քուվեյթի հետ կայացած խաղի ավելացված ժամանակում քուվեյթցիները հաղթել են 5:4 հաշվով: Հայաստանի հավաքականը կրել է իր առաջին պարտությունը։ Fastex-ը շարունակելու է խթանել Հայաստանի Հանրապետությունում սպորտի զարգացումը՝ աջակցելով ներպետական ու միջազգային սպորտային իրադարձություններին։ ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |