ՍԴ նախագահ․ ՀՀ Սահմանադրությունն Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջ չի պարունակում![]() 21 ապրիլի 2025 - 18:08 AMT PanARMENIAN.Net - Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը հաստատել է՝ Հայաստանի Սահմանադրության մեջ որևէ տարածքային պահանջ չի արձանագրվել ոչ միայն Ադրբեջանի, այլև որևէ այլ պետության նկատմամբ։ Դիլանյանը նշել է, որ Ադրբեջանի պաշտոնյաների այն պնդումները, թե ՀՀ Սահմանադրությունը տարածքային հավակնություններ է պարունակում, ոչ մի իրավական հիմք չունեն։ Նրա խոսքով, մինչ հանրաքվեի ներկայացվելը Սահմանադրության նախագիծը ենթարկվել է մի շարք իրավական գնահատումների, այդ թվում՝ միջազգային կառույցների կողմից, հայտնում է «Ազատությունը»։ «Մեր Սահմանադրությունը, որը տարբեր միջազգային փորձաքննությունների մեջով է անցել, մինչև հանրաքվեի կդրվեր և կընդունվեր հանրաքվեի միջոցով, կամ առհասարակ որպես փաստաթուղթ կձևավորվեր, ինքը տարբեր միջազգային իրավական փորձաքննությունների է ենթարկվել, այդ թվում նաև՝ Վենետիկի հանձնաժողովի կողմից: Եվ ես վստահ եմ, որ Վենետիկի հանձնաժողովը եթե նկատեր, այդ թվում նաև՝ Վենետիկի հանձնաժողովը, մյուս այլ փորձագետների մասին չխոսեմ, իսկ տարբեր փորձագետներ ևս աշխատել են մեր Սահմանադրության տեքստի վրա ժամանակին, ես չեմ կարծում՝ նրանք նկատեին էդպիսի պահանջ՝ որևէ երկրի տարածքային ամբողջական[ության դեմ], դա չբարձրաձայնեին», - ասել է Դիլանյանը։ Նա ընդգծել է, որ միջազգային իրավունքը հստակ պարտադրում է երկրների տարածքային ամբողջականության և սահմանների անխախտելիության հարգում. «Չի կարող պետությունը վերցնել և որոշել, որ ինքն ունենալու է այնպիսի իրավական փաստաթուղթ, որում ուղիղ ոտնձգություն է իրականացնելու, իսկ դա հավասար է ուղիղ ոտնձգության, նույնիսկ եթե էդպիսի պահանջ դու ձևակերպում ես, այլ պետության տարածքային ամբողջականության նկատմամբ, դա միջազգային իրավակարգին հակասող կարգավորում կլինի: Եվ ես համոզված եմ, որ մեր Սահմանադրությունն էլ չունի այդպիսին»,–ասել է նա։ ՍԴ նախագահը հիշեցրել է, որ նախաբանը հռչակագրի անբաժանելի մասը չէ։ «Նախաբանում կատարած հղումը ինքն ամբողջ ծավալով հռչակագրին կատարած հղում չէ, նախաբանից դեպի հռչակագիր գնացող հղումը ինքը էնպիսի հղում չէր, որ մենք ասեինք՝ հռչակագիրը ամբողջությամբ տեղափոխվեց և դարձավ Սահմանադրության մաս»,-ասել է նա։ Ադրբեջանը նախքան հնարավոր խաղաղության պայմանագրի ստորագրումը շարունակում է պահանջել՝ Հայաստանի Սահմանադրությունից հանվի հղումը Անկախության հռչակագրին, որում հիշատակվում է Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միավորումը։ Մի քանի ամիս առաջ, Սահմանադրական դատարանը, անդրադառնալով սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգի սահմանադրականության հարցին, եզրակացրել էր, որ Անկախության հռչակագրի միայն այն դրույթներն են Սահմանադրական ուժ ձեռք բերում, որոնք փաստացի ամրագրված են Սահմանադրության տեքստում։ Այս պահին արդարադատության նախարարությունում ընթացքի մեջ է նոր Սահմանադրության մշակում, սակայն դրա բովանդակային փոփոխությունների մասին դեռևս հստակ պատկերացում չկա։ Միևնույն ժամանակ, վարչապետը հայտնել է իր դիրքորոշումը՝ համարելով, որ նոր Սահմանադրությունում Անկախության հռչակագրին հղում ներառել պետք չէ։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |