Ապրիլի 24-ին կգործեն անվճար տրանսպորտային երթուղիներ դեպի Ծիծեռնակաբերդ![]() 21 ապրիլի 2025 - 18:10 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի միջոցառումների շրջանակում իրականացվելու է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցելող քաղաքացիների անվճար տեղափոխում՝ սկսած առավոտյան 8:30-ից մինչև երեկոյան 22:00-ն, հայտնում է Երևանի քաղաքապետարանը։ «Հրազդան» մարզադաշտի հարակից տարածքից կգործեն երկու անվճար երթուղիներ՝ հետևյալ ուղղություններով. հ.1 երթուղի – «Հրազդան» մարզադաշտ – Աթենքի փողոց – Հաղթանակի կամուրջ – Արգիշտիի – Իտալիայի – Խորենացու – Ագաթանգեղոսի փողոցներ – մետրոպոլիտենի «Զորավար Անդրանիկ» կայարան։ Հետադարձը՝ Ագաթանգեղոսի – Գր. Լուսավորչի – Արգիշտիի փողոցներ – Հաղթանակի կամուրջ – Աթենքի փող. – «Հրազդան» մարզադաշտ: հ.2 երթուղի – «Հրազդան» մարզադաշտ – Ծիծեռնակաբերդի խճ.- Լենինգրադյան – Կիևյան փողոցներ – մետրոպոլիտենի «Բարեկամություն» կայարան: Հետադարձը՝ նույն ուղեգծով։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |