Փոխվարչապետ․ ՀՀ–ն ու Ադրբեջանը շարունակում են կարծիքների փոխանակումը սահմանազատման շուրջ![]() 21 ապրիլի 2025 - 18:13 AMT PanARMENIAN.Net - Հայաստանն ու Ադրբեջանը շարունակում են կարծիքներ ու առաջարկներ փոխանակել սահմանազատման աշխատանքների հաջորդ փուլերի վերաբերյալ։Այդ մասին ասել է ՀՀ փոխվարչապետ, հայ-ադրբեջանական սահմանազատման հանձնաժողովի ղեկավար Մհեր Գրիգորյանը, հայտնում է Արմենպրեսը։ Նա պատասխանել է հանձնաժողովների հաջորդ հանդիպման ամսաթվի վերաբերյալ հարցին։ «Հանձնաժողովների հաջորդ հանդիպման ամսաթվի վերաբերյալ կոնկրետ պայմանավորվածություն դեռ չկա: Կողմերն աշխատանքային կարգով շարունակում են կարծիքներ և առաջարկներ փոխանակել սահմանազատման աշխատանքների հաջորդ փուլերի կազմակերպման հարցերի վերաբերյալ»,–ասել է նա։ Հունվարի 16-ին ՀՀ ԱԳՆ-ն հայտարարեց, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնություն է ձեռք բերվել սահմանազատման նոր հատվածի շուրջ։ Համաձայնությունը նախատեսում է աշխատանքների մեկնարկ հյուսիսային հատվածից՝ Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի սահմանների հատման կետից և շարունակություն հարավային ուղղությամբ՝ մինչև Հայաստանի ու Ադրբեջանի սահմանը Իրանի հետ։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |