ԿԲ․ Նախկին «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանը» միավորվել է «Արդշինբանկի» հետ

ԿԲ․ Նախկին «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանը» միավորվել է «Արդշինբանկի» հետ

PanARMENIAN.Net - ՀՀ կենտրոնական բանկից հայտնել է, որ «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան»-ը միավորվել է «Արդշինբանկի» հետ։

ԿԲ խորհրդի 18.04.2025 թվականի թիվ 60 Ա որոշմամբ 21.04.2025 թվականից ուժը կորցրած է ճանաչվել «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ-ի (նախկին՝ «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ի) բանկային գործունեության թիվ 67 լիցենզիան՝ պայմանավորված «Արդշինբանկ» ՓԲԸ-ի և «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ-ի (նախկին՝ «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ի) միացմամբ:

Համապատասխանաբար՝ 21.04.2025 թվականից սկսված «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ-ի (նախկինում՝ «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ի) իրավահաջորդն է հանդիսանում «Արդշինբանկ» ՓԲԸ-ն, և «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ-ի (նախկինում՝ «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ի) հաճախորդները բնականոն եղանակով կշարունակվեն սպասարկվել «Արդշինբանկ» ՓԲԸ կողմից:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---