Փաշինյանը և Միրզոյանը ցավակցել են Ֆրանցիսկոս պապի մահվան կապակցությամբ![]() 21 ապրիլի 2025 - 18:54 AMT PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցությունն է հայտնել Հռոմի Ֆրանցիսկոս պապի մահվան կապակցությամբ։ Նա գրառում է արել X-ի էջում։ «Խորապես վշտացած եմ Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի մահվան կապակցությամբ։ Նորին Սրբությունը բացառիկ առաջնորդություն դրսևորեց արդար և խաղաղ աշխարհի կերտման գործում, ինչը երբեք չի մոռացվի։ Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում ամբողջ աշխարհի հավատացյալներին՝ այս մեծ կորստի համար»,-գրել է նա։ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ևս ցավակցություն է հայտնել Ֆրանցիսկոս պապի մահվան կապակցությամբ։ Նա այդ մասին գրել է X-ի իր միկրոբլոգում։ «Ես միանում եմ ամբողջ աշխարհի մարդկանց, որոնք սգում են Հռոմի պապ Ֆրանցիսկոսի մահը: Նա բազմաթիվ հայերի սրտերը միավորեց հայկական ժառանգության ճանաչմամբ, մարդասիրական գործին նվիրվածությամբ և անջնջելի հիշողություն թողեց 2016 թվականին Հայաստան կատարած իր այցից։ Թող նրա ժառանգությունն առաջնորդի մեզ դեպի ավելի խաղաղ աշխարհ, ինչպես արտահայտվել է նրա՝ Զատկի առթիվ վերջին ուղերձում»,-նշված է ՀՀ ԱԳ նախարարի գրառման մեջ։ Պապը 88 տարեկան էր։ Փետրվարին նա հոսպիտալացվել էր և բուժում էր անցնում Հռոմի «Ջեմելլի» կլինիկայում՝ բրոնխիտի բուժման նպատակով։ Բուժման ընթացքում նրա մոտ զարգացել է երկկողմանի թոքաբորբ։ Հիվանդանոցում անցկացրած հինգ շաբաթների ընթացքում Ֆրանցիսկոսը կրել է չորս շնչառական ճգնաժամ, որոնցից երկուսը սպառնալիք են հանդիսացել նրա կյանքին։ Մարտի 23-ին դուրս գրվելուց հետո Պապը միայն մեկ անգամ է հրապարակավ հայտնվել, սակայն շարունակել է սահմանափակ կատարելու իր պարտականությունները՝ ընդունելով հյուրեր։ Նրանց թվում են եղել Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ը, ում նա ընդունել է ապրիլի սկզբին, ինչպես նաև ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը, որը Պապին այցելել է Սուրբ Շաբաթ օրը։ Զատկի պատարագը տեղի է ունեցել առանց Ֆրանցիսկոս պապի մասնակցության՝ նա դուրս է եկել պատշգամբ, սակայն Սուրբ Պետրոսի հրապարակում պատարագը մատուցել է կարդինալ Անջելո Կոմաստրին։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |