Առաքելյան․ Մգեցված ապակիների համար տուգանքները հակասում են օրենքին![]() 22 ապրիլի 2025 - 10:40 AMT PanARMENIAN.Net - «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ մեքենաների մգեցված ապակիների համար տուգանքները հակասում են օրենքին, քանի որ ապակիների մգեցվածության չափը սահմանված չէ։ «2023թ․ հունիսի 1-ից Ճանապարհային Ոստիկանությունը սկսել է տուգանել քաղաքացիներին ավտոմեքենաների մգեցված ապակիների համար։ Տուգանված քաղաքացիների թիվը անցնում է 50.000-ը։ Բազմիցս խոսել եմ այս մասին, որ տուգանքները հակասում են ՀՀ օրենսդրությանը, քանի որ ապակիների մգեցվածության չափը սահմանված չէ կառավարության որոշմամբ և հղում է արվում Մաքսային Միության կանոնակարգին։ Իմ նկատմամբ երկու անգամ կազմված տուգանքների արձանագրությունները վիճարկել եմ դատարանում, երկու դեպքում էլ դատարանը արձանագրել է ՃՈ անհիմն որոշումները՝ տուգանելու մասով՝ արձանագրելով, որ Մաքսային Միության կանոնակարգը չի կարող տուգանելու համար հիմք հանդիսանալ։ Ակնհայտ է, որ հազարավոր քաղաքացիներ ողջամտորեն չեն ունեցել որևէ կասկած ոստիկանության կողմից կազմած արձանագրությունների իրավաչափության վերաբերյալ և դրանք չեն բողոքարկել դատական կարգով և իրականացրել են տուգանքի վճարումներ։ Արդյունքում, ավելի քան 50,000 քաղաքացուց գանձվել են տուգանքներ (25,000-ական դրամ), որոնք հակասել են ՀՀ օրենսդրությանը, ինչը Սահմանադրության և մի շարք օրենքների կոպիտ խախտում է»,–ասվում է գրառման մեջ։ Առաքելյանը դիմել է ՆԳ նախարարին՝ առաջարկելով հանդես գալ կառավարության համապատասխան որոշման նախաձեռնությամբ և սահմանել քաղաքացիներին անհիմն գանձված գումարները վերադարձնելու գործընթաց։ «Կառավարության կողմից 50,000-ից ավելի քաղաքացիներից անհիմն գանձած գումարները չվերադարձնելը արձանագրելու է, որ իշխանությունները կատարում են հանցագործություն»,–ասվում է գրառման մեջ։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |