Երևանում Հաղթանակի օրը կհնչի Շոստակովիչի 7–րդ սիմֆոնիան

Երևանում Հաղթանակի օրը կհնչի Շոստակովիչի 7–րդ սիմֆոնիան

PanARMENIAN.Net - Դմիտրի Շոստակովիչի յոթերորդ՝ «Լենինգրադյան» սիմֆոնիան կհնչի Երևանում մայիսի 9-ին՝ Հաղթանակի օրը, հաղորդում է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի մամուլի ծառայությունը։

«Հերոսության և փառքի ութսուն տարի» համերգը տեղի կունենա մայրաքաղաքի Արամ Խաչատրյան համերգասրահում: Սիմֆոնիան կկատարի Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ:

Շոստակովիչի Յոթերորդ սիմֆոնիան առաջին անգամ հնչել է շրջափակված Լենինգրադում 1942 թվականին։ «Լենինգրադյան» սիմֆոնիան դարձել է պաշարված քաղաքի դիմադրության խորհրդանիշը։

 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---