Ղազարյան. Փաշինյանի իմպիչմենտի գլխավոր արգելքն ԱԺ «ընդդիմությունն» է

Ղազարյան. Փաշինյանի իմպիչմենտի գլխավոր արգելքն ԱԺ «ընդդիմությունն» է

PanARMENIAN.Net - Հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի իմպիչմենտի ամենամեծ արգելքն առայժմ հանդիսանում են Ազգային ժողովի «ընդդիմադիր» կոչվող պատգամավորները։

Ըստ նրա՝ իրադարձությունները կարող են զարգանալ մեծ արագությամբ։

«Նիկոլ Փաշինյանը վարչապետի պաշտոնից հեռացվելու է Ազգային ժողովի կողմից` նրան անվստահություն հայտնելու (իմպիչմենտի) միջոցով։ Այլևս պարզ է, որ այդ գործընթացում ամենամեծ արգելքն առայժմ հանդիսանում են Ազգային ժողովի «ընդդիմադիր» կոչվող պատգամավորները։

Վստահ եմ, որ փաստերի և փաստարկների ճնշման, ինչպես նաև ժողովրդի միասնական պահանջով իրենք ստիպված կլինեն վերանայել իրենց դիրքորոշումը։ Իրադարձությունները կարող են զարգանալ մեծ արագությամբ։

Ներքին համոզմունք և վստահություն ունեմ, որ ամեն ինչ լավ է լինելու»,-գրել է նա։

 Ուշագրավ
---