Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման պատարագ է մատուցվել Փարիզի Սեն-Սյուլպիս եկեղեցում![]() 22 ապրիլի 2025 - 12:38 AMT PanARMENIAN.Net - Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման պատարագ է մատուցվել Փարիզի Սեն-Սյուլպիս եկեղեցում: Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակում ապրիլի 21-ին Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Արման Խաչատրյանը և ՀՀ դեսպանատան դիվանագիտական աշխատակազմը մասնակցել են ավանդական պատարագին, որը կազմակերպում է Ֆրանսիայի կաթոլիկ եկեղեցին՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի, հայտնում է Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունը։ Հայկական ծիսակարգով իրականացված պատարագը կատարվել է Հայ կաթողիկե եկեղեցու Ֆրանսիայի թեմի առաջնորդ Գերապայծառ Եղյա եպիսկոպոս Եղիայանի առաջնորդությամբ։ Պատարագին մասնակցել են նաև Հայ առաքելական եկեղեցու Ֆրանսիայի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Գրիգոր եպիսկոպոս Խաչատրյանը, Ֆրանսիայի Հայ ավետարանչական եկեղեցու առաջնորդ Ժոել Միքայելյանը, Ֆրանսիայի կաթոլիկ եկեղեցու ներկայացուցիչ, Փարիզի քորեպիսկոպոս Էմանուել Տուան, ինչպես նաև քույր եկեղեցիների մի շարք հոգևորականներ։ Ոգեկոչման արարողությանը ներկա գտնվածների թվում եղել են Ֆրանսիայում հավատարմագրված դեսպանությունների ներկայացուցիչներ, հասարակական և քաղաքական ոլորտի ֆրանսիացի գործիչներ, ֆրանսահայ համայնքային կառույցների անդամներ, Ֆրանսիայի հայ կաթողիկե եկեղեցու հավատացյալներ և հարյուրավոր ֆրանսիացի քրիստոնյաներ։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |