Երթևեկության փոփոխություն՝ Երևանի 2 խաչմերուկում

Երթևեկության փոփոխություն՝ Երևանի 2 խաչմերուկում

PanARMENIAN.Net - Ապրիլի 23-ից Երևանի որոշ փողոցների խաչմերուկներում իրականացվելու են երթևեկության կազմակերպման փոփոխություններ՝ մի շարք լրացուցիչ լուսացուցային սեկցիաների ապամոնտաժմամբ, հայտնում է Երևանի քաղաքապետարանը։

Քաղաքային իշխանությունները նշել են, որ Աբովյան և Իսահակյան փողոցների խաչմերուկից Կորյուն փողոց ուղղությամբ երթևեկող տրանսպորտային միջոցների համար Աբովյան և Կորյուն փողոցների խաչմերուկում տեղադրված աջ լրացուցիչ սեկցիան կապամոնտաժվի։

Բացի այդ, կապամոնտաժվի նաև Մաշտոցի պողոտա – Ամիրյան փողոց խաչմերուկում՝ Մաշտոցի պողոտա - Խորենացի փողոց խաչմերուկից դեպի Ամիրյան փողոց երթևեկող մեքենաների համար տեղադրված աջ լրացուցիչ սեկցիան։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---