Իրանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ գործարքի՝ իր շահերը հաշվի առնելու դեպքում![]() 22 ապրիլի 2025 - 12:57 AMT PanARMENIAN.Net - Իրանը պատրաստ է միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնության գալ ԱՄՆ հետ, եթե իր ազգային շահերը հաշվի առնվեն։ Այդ մասին ապրիլի 21-ին հայտարարել է Իրանի նախագահ Մահմուդ Փեզեշքիանը՝ հանդիպելով երկրի մարզպետների հետ։ «ԱՄՆ-ի հետ բանակցությունների վերաբերյալ՝ որոշակի շրջանակներում և ազգային շահերի պահպանման պայմանով, մենք պատրաստ ենք համաձայնության»,–ասել է նա, գրում է «Իզվեստիան»։ Իրանի ղեկավարը նաև ընդգծել է, որ եթե Վաշինգտոնը հրաժարվի հավասար պայմաններով համաձայնությունից, Թեհրանը կգնա սեփական ճանապարհով։ Ապրիլի 12-ին ավարտվել է Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների առաջին փուլը՝ կապված պատժամիջոցների վերացման և միջուկային հարցերի հետ։ Հանդիպման ընթացքում ԱՄՆ նախագահի Միջին Արևելքի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը և Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին՝ Օմանի ԱԳ նախարար Բադր Բեն Համադ Ալ-Բուսաիդիի ներկայությամբ, փոխանակվել են իրենց կառավարությունների դիրքորոշումներով։ Երկրորդ փուլը կայացել է ապրիլի 19-ին Հռոմում։ Իրանի պատվիրակությանը կրկին ղեկավարել է Արաղչին, իսկ ԱՄՆ-ին ներկայացրել է Ուիթքոֆը։ Հաջորդ օրը ամերիկյան ABC News հեռուստաալիքը, հղում անելով Սպիտակ տան անանուն ներկայացուցչի վրա, հայտնել է, որ կողմերն արձանագրել են «շատ լավ» առաջընթաց։ Photo. AFP ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |