Քալաշյանը 4 հոգու սպանության համար դատապարտվել է ցմահ բանտարկության

Քալաշյանը 4 հոգու սպանության համար դատապարտվել է ցմահ բանտարկության

PanARMENIAN.Net - Դատարանը մեղավոր է ճանաչել 4 անձի սպանություն կատարած, 7 անձի տարբեր ծանրության հրազենային վնասվածքներ պատճառած ամբաստանյալ Թելման Քալաշյանին և դատապարտել ցմահ ազատազրկման, հայտնում է ՀՀ գլխավոր դատախազությունը։

Դատախազը հանրային քրեական հետապնդում էր հարուցել Քալաշյանի դեմ՝ հիմք ընդունելով 2017 թվականի օգոստոսի 1-ին տեղի ունեցած միջադեպը: Այդ օրը նա, կուտակված պարտքը տոկոսով հետ ստանալու հարցի շուրջ առաջացած վեճի պատճառով, զինված՝ որսորդական ակոսափող հրազենով, ներս է մտել Արագածոտնի մարզի Շամիրամ համայնքի սգո սրահ ու կրակ բացել այնտեղ գտնվող անձանց ուղղությամբ՝ փորձելով բազմության մեջ գտնել իր ազգականին։

Քալաշյանի արձակած կրակոցներից մահացել է չորս քաղաքացի, իսկ 7-ը տարբեր աստիճանի հրազենային վնասվածքներ է ստացել։

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---