ԱՆ․ Կրծքահասակ երեխայի քնի կանոնների պահպանումը կարող է կանխել մանկան հանկարծամահությունը

ԱՆ․ Կրծքահասակ երեխայի քնի կանոնների պահպանումը կարող է կանխել մանկան հանկարծամահությունը

PanARMENIAN.Net - Առողջապահության նախարարությունը հայտնել է, որ կրծքահասակ երեխայի քնի անվտանգության կանոնների պատշաճ պահպանումը կարող է կանխել մանկական հանկարծամահության համախտանիշի առաջացումը։

Խորհուրդ է տրվում․

երեխային քնեցնել մեջքի վրա՝ կոշտ մակերեսին,

ստեղծել քնելու համար ապահով միջավայր. երեխան պետք է քնի ծնողների ննջասենյակում, բայց` իր մահճակալում,

երեխային կերակրել բացառապես կրծքով մինչև 6 ամսական:

Չի կարելի.

երեխային քնեցնել փորի վրա,

քնեցնել փափուկ ներքնակի վրա,

այլ մարդկանց հետ նույն մահճակալում քնեցնել,

սենյակում շատ տաք ջերմաստիճան լինի,

տանը քնեցնելիս ծածկել երեխայի գլուխը. ցանկալի է, որ նա քնի քնապարկում,

մահճակալի մեջ այլ իրեր (արջուկներ, բարձեր, փափուկ առարկաներ) դնել և անկողինը թողնել առանց հարդարելու,

ծխել երեխայի մոտ:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---