Ռոբերտ Քոչարյանն առաջադրվել է «ԱՖԿ «Սիստեմա» ԲԲԸ-ի Տնօրենների խորհրդում

PanARMENIAN.Net - 2009թ. հունիսի 27-ին Ռուսաստանի եւ ԱՊՀ խոշորագույն դիվերսիֆիկացված ֆինանսական «ԱՖԿ «Սիստեմա» կորպորացիան, որն ընկերություններ է կառավարում տնտեսության տարբեր ոլորտներում, բաժնետերերի ընդհանուր տարեկան ժողով կգումարի



Բաժնետերերի ընդհանուր տարեկան ժողովի օրակարգում, ի շարս այլ հարցերի, ընդգրկվել է նաեւ 2008թ. տարեկան զեկույցի ու հաշվապահական հաշվետվության հաստատումը, տնօրենների խորհրդի ու ռեվիզիոն հանձնաժողովի անդամների ընտրությունը, 2008թ. շահույթի բաշխումը, աուդիտորների հաստատումը:



Բաժնետերերին առաջարկվում է ընտրել 13 հոգուց բաղկացած Տնօրենների խորհուրդ: «ԱՖԿ «Սիստեմա» ԲԲԸ-ի Տնորենների խորհրդում ընդգրկվելու թեկնածու է նաեւ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:



«Անկախ տնօրենների ինստիտուտը կորպորատիվ կառավարման կարեւորագույն լծակներից մեկն է, եւ մենք մտադիր ենք շարունակել այն զարգացնել եւ կատարելագործել: Տնօրենների խորհրդի կազմում առաջադրվել է անկախ տնօրենների երկու նոր թեկնածություն` Ռոբերտ Քոչարյանի ու Ռաջիվ Մեհրոտրայի թեկնածությունները,-ասել է «ԱՖԿ «Սիստեմա» ԲԲԸ-ի Տնօրենների խորհրդի նախագահ Վլադիմիր Եվտուշենկովը:
 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---