Կատվալյան․ Նախատեսվում է նոր Karcher մեքենաների թվաքանակով համալրեր վարորդների կազմը![]() 22 ապրիլի 2025 - 14:54 AMT PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետարանի ապրիլի 22-ի նիստում քննարկվել է «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի կողմից նոր տեխնիկայի ձեռքբերման արդյունքում առաջացած անհրաժեշտությունները։ Տնօրեն Սաշա Կատվալյանը տեղեկացրել է, որ հիմնարկը համալրվել է 12 նոր Karcher բազմաֆունկցիոնալ մեքենաներով, և առաջարկվում է դրանց թվաքանակին համարժեք վարորդների հաստիքացուցակ ընդունել։ Նրա խոսքով՝ այս փոփոխության արդյունքում համայնքային հիմնարկի ծախսերն ավելանալու են մոտ 58 միլիոն դրամով։ Կատվալյանը ներկայացրել է նաև համապատասխան նախագիծը, որով առաջարկվում է հաստատել նոր հաստիքները, հայտնում է 1lurer.am-Ը։ Քննարկման ընթացքում ավագանու «Հանրային ձայն» խմբակցության ղեկավար Վահան Ավագյանն առաջարկել է դեմ քվեարկել նախագծին և ուղարկել այն վերանայման; «Մենք չենք ցանկանում, որ Երևանի աշխատողները գիշերները չքնեն ու աշխատեն առանց հերթափոխի: Մենք ձեզ հորդորեցինք, որ 12 մեքենաների համար առնվազն 18 հաստիք լինի, որ մարդիկ կարողանան երկու գիշեր աշխատել, մի գիշեր գոնե տանը քնել»,–ասել է նա։ Ի պատասխան՝ Սաշա Կատվալյանն նշել է, որ առաջարկված դիտարկմանը չի համաձայնում, քանի որ աշխատանքային օրենսդրությամբ սահմանված շաբաթական աշխատաժամանակը պահպանվում է։ «Եթե մենք իրականացնենք նման փոփոխություն, այդ դեպքում գիշերային հերթափոխի քանակը պետք է ավելացնենք, քանի որ սա առաջին անգամ չէ, որ վարորդներն աշխատում են գիշերը: Մենք այս պահին աշխատեցնում ենք նաև 8 փոշեկուլ մեքենաներ, 30 ջրցան մեքենաներ: Եթե շարժվենք ձեր տրամաբանությամբ, ապա հաստիքների քանակը 1,5 անգամ պետք է ավելացնենք: Չենք կարող մենք տարբերակված մոտեցում ցուցաբերել, նոր ձեռքբերված 12 ավտոմեքենաների համար ընդունենք 18, իսկ նախկինում ձեռք բերված ավտոմեքենաների համար, որոնք 2019 թվականից աշխատում են, այդ մասով թողնենք նույնը»,- նշել է Կատվալյանը։ Նա նաև հավելել է, որ սանիտարական տեխնիկաները գործում են ուշ երեկոյան ժամերից մինչև լուսաբաց՝ կախված մայրաքաղաքում երթևեկության ինտենսիվության նվազումից։ Ըստ Կատվալյանի՝ փոշեկուլներն ու ջրցան մեքենաները գործի են անցնում ժամը 12:00-ից մինչև առավոտյան 06:00-07:00-ը, իսկ աղբահանության մեքենաները՝ ժամը 20:00-ից հետո։ Հավաքարարների աշխատանքը սկսվում է հիմնականում 22:00-ից և շարունակվում մինչև առավոտ՝ կախված վարչական շրջանների առանձնահատկություններից։ ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |