ԱԱԾ-ն մեկնաբանել է ԼՂ պաշտոնական կայքերի փակումը![]() 22 ապրիլի 2025 - 15:09 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը պատասխանել է Արցախի մի շարք պետական կայքերի փակման վերաբերյալ հարցմանը, հայտնում է Sputnik Արմենիան։ «ՀՀ կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 26-ի «Ինտերնետ ցանցում պետական մարմինների պաշտոնական կայքերին ներկայացվող նվազագույն պահանջները հաստատելու մասին» թիվ 1521-Ն որոշման համաձայն` ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացվում են համապատասխան աշխատանքներ ՀՀ պետական մարմինների պաշտոնական կայքերի անվտանգության ապահովման ուղղությամբ»,–ասվում է մեկնաբանության մեջ։ Ավելի վաղ Yerevan.Today լրատվամիջոցը հաղորդել էր, որ Արցախի խորհրդարանի, արտգործնախարարության, կառավարության և պաշտպանության բանակի կայքերը հասանելի չեն։ Ըստ պարբերականի՝ Արցախի տեղեկատվական շտաբից տեղեկացրել են, որ այդ կայքերը փակվել են դեռևս 2024 թվականի փետրվարին՝ ՀՀ ԱԱԾ-ի որոշմամբ։ Այնուամենայնիվ, ԱԱԾ-ն չի պատասխանել մի շարք հարցերի՝ այդ թվում՝ արդյոք կայքերի փակման որոշումը կայացրել է հենց կառույցը, որն է եղել դրա պատճառը, եղել է արդյոք նման պահանջ Ադրբեջանի կողմից, ինչպես նաև՝ ինչ է եղել այդ կայքերում տեղադրված բովանդակության ու արխիվների ճակատագիրը։ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի Հանրապետության վրա։ Հաջորդ օրը Ստեփանակերտն ընդունեց հրադադարի առաջարկը, իսկ սեպտեմբերի 24-ին սկսվեց հայերի բռնի տեղահանումը Լեռնային Ղարաբաղից։ ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |