Հայտնի է Հռոմի պապի հուղարկավորության օրը

Հայտնի է Հռոմի պապի հուղարկավորության օրը

PanARMENIAN.Net - Հռոմի Ֆրանցիսկոս պապի հուղարկավորության արարողությունը տեղի կունենա ապրիլի 26-ին, տեղական ժամանակով 10:00-ին:

Ապրիլի 23–ին Պապի մարմինը վերջին հրաժեշտի համար կտեղադրվի Սբ Պետրոսի տարաճարում։

Արարողությունը կանցկացնի Կարդինալների քոլեջի դեկան, կարդինալ Ջովաննի Բատիստա Ռեն, հայտնում էFrance 24-ը։

Ավելի վաղ Վատիկանը հրապարակել էր Հռոմի պապի կտակը, որում նա խնդրել է իրեն հուղարկավորել Սանտա Մարիա Մաջորե բազիլիկում՝ առանց որևէ հատուկ հանդիսավորության, որպես մի պարզ քրիստոնյայի, հայտնում է BBC-ն։

Վատիկանը հրպարակել է Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի հետմահու լուսանկարը՝ բաց դագաղում, կարմիր ծիսական հանդերձանքով, գլխին՝ պապական միթրա, ձեռքին՝ տերողորմյա։ Լուսանկարը արվել է Կասա Սանտա Մարտա համալիրի մատուռում, որը եղել է Պապի մշտական նստավայրը։

Ֆրանցիսկոսի հուղարկավորությունը տեղի է ունենա ոչ թե Սուրբ Պետրոսի տաճարում, ինչպես ընդունված է պապերի դեպքում, այլ Սանտա Մարիա Մաջիորե տաճարում՝ ըստ Պապի ցանկության։

Հուղարկավորությանը մասնակցելու համար Հռոմ են ժամանելու բազմաթիվ երկրների ղեկավարներ։ Արգենտինայից, որը Ֆրանցիսկոսի ծննդավայրն է, սպասվում են հատուկ չվերթներ։

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---