Փոստանջյանն ու ՔՊ-ականներն՝ Ավագանու նիստում․ «Հերիք է խոսես», «ձենդ կտրի»![]() 22 ապրիլի 2025 - 16:20 AMT PanARMENIAN.Net - Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ներկայացուցիչ Զարուհի Փոստանջյանի և ավագանու իշխանական «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամների հետ լեզվակռիվ է տեղի ունեցել։ «Էս մարդիկ, իրենց «գաստրոլներով» հայաթափեցին Արցախը, հանձնեցին Արցախը, ուղղակի մտել են երեւանցիների գրպանը, որովհետեւ մինչեւ հիմա անպատժելի են։ Իրեն «վոժդ» հռչակած էդ «գաստրալյորներից» մեկը, էն որ գոռում էր, ասում էր՝ վնգստում են․․․ հիմա եկել՝ այստեղ են վնգստում», – ասել է Փոստանջյանը՝ դիմելով իշխանություններին, հայտնում է Aravot.am-ը։ Նրա ելույթին դահլիճից արձագանքել են ՔՊ խմբակցության անդամները՝ փորձելով ընդհատել խոսքը։ «Հերիք է խոսես», – արձագանքել է նրանցից մեկը։ Դրան ի պատասխան Փոստանջյանն ասել է․ «Ասացի՝ ձենդ կտրի»։ «Երկու տիկիններ՝ Ծովինար (ԱՆ Քրեակատարողական ծառայության պետ Ծովինար Թադեւոսյան.-խմբ.) եւ Սրբուհի (արդարադատության նախարար Սրբուհի Գալյան.-խմբ), բանտերը պատրաստեք, շուտով այս մասսան, որն այս թալանն է կազմակերպել, տեղափոխվելու են այդտեղ։ Շուտով Գյումրին տեղափոխվելու է Երևան»,–շարունակել է Փոստանջյանը։ Նիստը վարող փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանը, արձագանքելով, նշել է. «Տիկին Փոստանջյան, առանց ձեզ շատ տխուր էր, լավ է, որ գալիս եք, մասնակցում եք»։ Ի պատասխան՝ Զարուհի Փոստանջյանը հավելել է. «Շուտով նստելու եք»։ «Դրա համար ասում եմ՝ եկեք մի քիչ ուրախանանք, որովհետեւ շուտով տխրելու ենք»,–հեգնել է Փամբուխչյանը։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |