«ԱԲ սերունդ» ծրագրում ընդգրկված դպրոցների թիվն ավելացել է![]() 22 ապրիլի 2025 - 16:34 AMT PanARMENIAN.Net - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի ստորագրած հրամանի համաձայն, «ԱԲ սերունդ» դպրոցական փորձարարական ծրագրում ընդգրկված դպրոցների թիվն ավելացել է։ Ծրագիրն իրականացվում է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) համատեղ ջանքերով։ 2025/26 ուսումնական տարվանից դրան կմիանան ՀՀ մարզերի և Երևանի 26 հանրակրթական դպրոցներ։ Այս կրթական փորձարկման նպատակն է ձևավորել արհեստական բանականության ոլորտում մասնագիտացող ապագա գիտնականի կրթական ուղի։ Այն նախատեսված է 10-12-րդ դասարանների աշակերտների համար՝ ընդգրկելով խորացված մաթեմատիկա, ծրագրավորում (Python), արհեստական բանականության հիմունքներ և կիրառական նախագծերի իրականացում։ Ներկայումս ծրագրում ընդգրկված է մոտ 600 աշակերտ։ Առաջին ուսումնական տարվա հանրահաշվի արդյունքները ցույց են տվել, որ մասնակցած աշակերտների մոտ 51 տոկոսը կարողացել է առաջադիմել՝ հաղթահարելով թույլ գիտելիքների շեմը և հասնելով միջին կամ բարձր մակարդակի։ «ԱԲ սերունդ» ծրագրում ներգրավված 10-րդ դասարանցիների հանրահաշվի ավարտական քննության միջին արդյունքը 2.2 անգամ գերազանցել է նույն թեմայով սովորող աշակերտների ընդհանուր միջին արդյունքին՝ հիմք ունենալով Տավուշի մարզի դպրոցների տվյալները։ Ծրագրի արդյունավետության գնահատման արդյունքում արձանագրվել է, որ աշակերտների մեծ մասը խանդավառությամբ է մասնակցել պարապմունքներին, իսկ «ԱԲ սերունդ»-ը համընկել է նրանց մասնագիտական և անձնական նպատակների հետ։ Նախագծի շրջանակում կազմակերպվում են նաև ուսուցիչների շարունակական վերապատրաստման և աջակցության միջոցառումներ։ Մինչև 2027 թվականը ծրագիրը նախատեսվում է ընդլայնել ևս երկու փուլով՝ ընդհանուր առմամբ ընդգրկելով 45 դպրոց։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |