Տուժողները պահանջում է Ջալալ Հարությունյանին ազատազրկել առավելագույն՝ 8 տարով![]() 22 ապրիլի 2025 - 16:44 AMT PanARMENIAN.Net - 44-օրյա պատերազմում ՑորիԴ-20 դիվիզիոնի 20 զինծառայողների զոհվելու գործով ընդհանուր իրավասության դատարանի Գորիսի նստավայրի դատավոր Գարիկ Աբելյանի կայացրած վճիռը Վերաքննիչ դատարանում բողոքարկել են թե մեղավոր ճանաչված Արցախի ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանի պաշտպանները, թե տուժող կողմի ներկայացուցիչները, հայտնում է Panorama.am-ը։ Տուժող կողմը դատարանից պահանջել է սահմանել առավելագույն՝ ութ տարվա ազատազրկման պատիժ։ Մինչդեռ Հարությունյանի պաշտպաններից մեկն արձանագրել է, որ իրենց պահանջը վերաբերում է արդարացմանը։ Վերաքննիչ դատարանում գործը մակագրվել է դատավոր Մխիթար Պապոյանին։ Առաջին նիստը նախատեսված է ապրիլի 23-ին, ժամը 12:30-ին։ Պաշտպանական կողմը հայտարարել է, որ առաջին ատյանի դատավորը թույլ է տվել մի շարք դատավարական խախտումներ, գործել է կողմնակալ, իսկ Հարությունյանի առողջական վիճակը նրան թույլ չի տալիս գտնվել ազատազրկման մեջ։ «Ամբողջ դատաքննությունն ընթացել է շատ օբյեկտիվ, հանգիստ, մինչև Ջալալ Հարությունյանին մեղավոր ճանաչելու վերդիկտը պաշտպանական կողմը որևէ դժգոհություն չի հայտնել դատարանին։ Երբ վերդիկտը կայացվեց, փորձեցին արհեստական կերպով նիստերը ձախողելու գործողություններ իրականացնել, ինչը չհաջողվեց»,-նշել է տուժող կողմի շահերի ներկայացուցիչ Լիպարիտ Սիմոնյանը։ Գեներալ-լեյտենանտ Հարությունյանին դատարանըմեղավոր է ճանաչելպատերազմի ժամանակ զինվորական ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունքի համար, նա դատապարտվել է 5 տարի վեց ամիս ազատազրկման։ Ըստ իրավապահների, Հարությունյանը մոտեցող թշնամուն ներկայացրել է որպես «մերոնք», ինչի հետևանքով տղաները չեն կարողացել պաշտպանվել։ Ջալալ Հարությունյանը չի ընդունում մեղքը։ «Ցոր» զորամասի հրետանավորներն ավելի քան մեկ տարի համարվել են անհետ կորած։ Նրանցից 11-ի աճյունները հայկական կողմին են փոխանցվել 2021 թվականի նոյեմբերի 2-ին՝ Արցախի Մարտունու շրջանի Կարմիր շուկա համայնքի խաչմերուկում՝ ռուս խաղաղապահների ուղեկցությամբ։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |