Սիմոնյանը՝ Գաֆարովայի հետ կարճ զրույցի մասին․ Բանակցությունները փակուղում չեն![]() 22 ապրիլի 2025 - 18:39 AMT PanARMENIAN.Net - ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել է, որ Ադրբեջանի հետ ընթացող բանակցային գործընթացը չի մտել փակուղի և շարունակում է զարգանալ՝ չնայած սահմանային լարվածությանը։ Նա հայտնել է, որ Սանկտ Պետերբուրգում կարճատև առանձնազրույց է ունեցել Ադրբեջանի ԱԺ նախագահ Սահիբա Գաֆարովայի հետ, ինչի մասին պաշտոնական հայտարարություն չի արվել։ «Իմ տպավորություններով որևիցե փակուղու մասին չի կարելի խոսել, և ադրբեջանական կողմին էլ է ձեռք տալիս, որ գործընթացն արագ ավարտին հասցվի»,–ասել է նա, հայտնում է Aysor.am-ը։ Լրագրողների հարցին ի պատասխան, արդյոք Ադրբեջանի կրակոցները կարող են նշանակել բանակցությունների ձախողում, Սիմոնյանը ընդգծել է. «Բանակցությունները փակուղում չեն հայտնվելու, և պատերազմի հավանականությունը որևիցե քայլով չի ավելանում։ Մենք պետք է ամեն ինչ անենք, որ մեր օրակարգը, որը խաղաղությունն է, իրականություն դառնա։ Թե այնտեղ կրակեցին, չկրակեցին՝ դրանք բաներ են, որոնց ուշադրություն ենք դարձնում, հետևություն անում, բայց մեր նպատակը խաղաղությունն է»։ Երբ նրան հարցրել են հնարավոր էսկալացիայի մասին, ԱԺ նախագահը արձագանքել է. «Կարող է ոչ մի կրակոց չլինի և էսկալացիա լինի, կա հիմնական պրոցես, որով դու կանխում ես կամ կանխատեսում ես նման բաներ։ Մինչև 18-ը շատ կրակոցներ են եղել, բայց պատերազմ չի եղել, բազմաթիվ մահեր են եղել սահմանին, բայց այլ իրավիճակ է եղել։ Հիմա ունենք իրավիճակ, որ առկա է համաձայնեցված պայմանագիր»։ ՀՀ և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն ապրիլի կեսին Սանկտ Պետերբուրգում մասնակցել են ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովին։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |