Երևանի ավագանու ընդդիմադիրներ․ Ավագանու արտահերթ ընտրություններն առավել քան երբևէ արդիական են![]() 23 ապրիլի 2025 - 11:23 AMT PanARMENIAN.Net - Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը խափանել է ավագանու հարցուպատասխանի նիստը՝ լքելով դահլիճը։ Նիստի մեկնարկի համար գրանցված է եղել ընդդիմադիր 22 անդամ։ Նիստը նախագահող փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանը հայտարարել է քվորումի բացակայության մասին՝ նշելով, որ նիստը չի կայանա և կարգադրել է ընդհատել ուղիղ եթերը։ Փոխքաղաքապետի հեռանալուց հետո ընդդիմադիր անդամները ինքնուրույն անցկացրել են նիստ, որը վարել է «Մայր Հայաստան» խմբակցության քարտուղար Սամվել Հարոյանը, իսկ ուղիղ եթերը կազմակերպել է Զարուհի Փոստանջյանը՝ ֆեյսբուքի միջոցով, հայտնում է Panorama.am-ը։ Նիստի ընթացքում խոսքը փոխանցվել է «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանին։ «Հերթական անգամ արձանագրվեց, որ Երևան քաղաքը ղեկավարում են երկչոտ և անպատասխանատու մարդիկ, ովքեր իրենց հրավիրած նիստից ճողոպրեցին»,-ասել է Մանուկ Սուքիասյանը՝ նշելով, որ ընդդիմության տրանսպորտային նախաձեռնությունները խանգարում են իշխանությանը և իրենք շարունակելու են պայքարը մինչև ՔՊ-ի հեռացումը քաղաքային իշխանությունից։ Սուքիասյանը ներկայացրել է մի որոշման նախագիծ, որը կոչ է անում կասեցնել տրանսպորտի ուղեվարձի բարձրացման մասին ընդունված որոշումը։ «Երևանը ճգնաժամ է ապրում, մայրաքաղաքի իշխանություններն անպատասխանատու են, իրենց տեղում չեն, և ավագանու արտահերթ ընտրություններն առավել քան երբևէ արդիական են»,-ասել է Մանուկ Սուքիասյանը։ Նիստի ժամանակ ելույթով հանդես է եկել նաև Մեսրոպ Մանուկյանը։ Նա փաստել է, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում «Երևան ավտոբուսն» օրական հավաքագրել է 28 մլն դրամ՝ 100 դրամանոց ուղեվարձով և «վարորդների փող գողանալով», իսկ հիմա, երբ ուղեվարձը թանկացել է և 20 % մասնավոր գծեր անցել են քաղաքապետարանին, նույն ընկերությունը հավաքում է արդեն օրական 33 միլիոն։ Մանուկյանը հավելել է, որ միայն մետրոյի մուտքերից օրական կուտակվում է 10 մլն դրամ, և էլեկտրատրանսպորտի ցուցանիշները դեռ չեն հրապարակվել։ Նա շեշտել է, որ ուղեվարձից քաղաքապետարանի բյուջեն մեծ վնասներ է կրում՝ դիմելով Դատախազությանը և ԱԱԾ-ին, որպեսզի հետևեն իր ներկայացրած թվերին՝ ընդգծելով, որ եթե ինքը սխալ տեղեկություն է ներկայացրել, ապա պատշաճ պատասխանատվություն կրի։ Ավելի վաղ Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամները բողոքի ակցիա են իրականացրել Ազգային ժողովի շենքի դիմաց՝ հանդես գալով ընդդեմ այն օրինագծի, որը նախատեսում է վարչական պատասխանատվություն սահմանել տրանսպորտում ուղեվարձ չվճարելու դեպքում։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |