Ucom-ի աջակցությամբ Երևանում կանցկացվի դրոնների մրցարշավ![]() 23 ապրիլի 2025 - 11:32 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 25-ին արդեն երրորդ անգամ Հայաստանում անցկացվելու է Mini Whoop Drone Racing ամենամյա FPV դրոնների մրցարշավը։ Մրցարշավն անցկացվում է «Արմդրոն համայնքի» նախաձեռնությամբ և Ucom-ի աջակցությամբ։ Մրցարշավի կիսաեզրափակիչ փուլը տեղի կունենա մայիսի 24-ին: Մասնակցել կարող են 12–18 տարեկան դպրոցականները և երիտասարդները՝ լրացնելով գրանցման հայտը: Մրցարշավի նպատակն է Հայաստանում զարգացնել միջազգային մակարդակով ճանաչված FPV Drone Racing սպորտաձևը, բարձրացնել ԱԹՍ-ների մասին իրազեկվածության ու կիրառման մակարդակը, կատարելագործել FPV օպերատորների մասնագիտական հմտությունները, ստեղծել հարթակ մասնագետների միջև կապի, փորձի փոխանակման և համագործակցության համար, ինչպես նաև խթանել պատանիների հետաքրքրվածությունը տեխնոլոգիական ոլորտի հանդեպ։ «Արմդրոն համայնքն» իր առաքելությունն է համարում FPV դրոնների կրթական սպորտային միջավայրի ձևավորումը։ Կազմակերպությունն անվճար հայալեզու վիդեոդասեր է ստեղծում, տարբեր միջոցառումներ և մրցույթներ կազմակերպում, դեռահասներին և մեծահասակներին FPV դրոնների վարում, հավաքում և սպասարկում է ուսուցանում։ Նախորդ մրցարշավերի արդյունքում համայնքին միացել է մոտ 100 նոր ուսանող, իսկ նախորդ տարվա մասնակիցներն ամբողջ տարին պատրաստվել են այս տարվա մրցույթին ավելի լավ արդյունք գրանցելուն և Հայաստանից դուրս մրցույթներին ներկայանալուն: Նկատելով պատանիների պատրաստակամությունն ու մարզվելու ցանկությունը՝ համայնքն ինտենսիվ կազմակերպում է մարզումներ, որոնք խրախուսում են երեխաներին և մեծահասակներին ակտիվորեն մասնակցել և զարգացնել իրենց կարողությունները: «Ucom-ի կորպորատիվ պատասխանատվության քաղաքականության մեջ կարևոր դեր է խաղում տեխնոլոգիական կրթության խթանումը երիտասարդների միջև։ Կարծում եմ դրոնների սպասարկումն ու կառավարումը շատ արդիական, կարևոր ու արժեքավոր փորձառություն է այսօրվա աշխարհում։ Այս ոլորտով հետաքրքրվող երիտասարդները որակյալ գիտելիքներ ու հմտություններ ստանալու շնորհիվ վստահաբար կկարողանան մեծ հաջողությունների հասնել ու մեծ օգուտներ բերել Հայաստանին», - նշել է Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։ «Ամեն տարի մեր համայնքը գրանցում է նորանոր արդյունքներ, ընկերական և փոխօգնության միջավայրը տարեց տարի ընդլայնվում է, ու մեր փոքր, բայց հստակ քայլերով մենք շարժվում ենք առաջ, հնարավորություն տալով պատանիներին և երիտասարդներին մասնագիտանալ այս ոլորտում և մրցել աշխարհում ուժեղագույն մարզիկների հետ, զարգացնել հայաստանում FPV դրոնների կրթական և սպորտային միջավայրը», - ասել է «Արմդրոն համայնք» ՀԿ-ի հիմնադիր Հայկ Կարապետյանը։ Այս տարվա մրցարշավին մասնակցելու են նաև Վրաստանի FPV Drone Racing ֆեդերացիայի ներկայացուցիչները։ Հայաստանցի լավագույն մասնակիցները նաև հնարավորություն կունենան ներկայացնել երկիրը Թբիլիսիում այս տարի կայանալիք մրցարշավին: «ArmDrone համայնք» ՀԿ-ն հիմնադրվել է 2022թ-ին՝ նպատակ ունենալով տեխնոլոգիական այս ժամանակաշրջանում Հայաստանում զարգացնել ԱԹՍ-ների դերը և կիրառությունը տարբեր բնագավառներում, հիմնել համայնք՝ զարգացնելու անօդաչու թռչող սարքերի մշակույթը, ձևավորելու միջազգային Drone Racing սպորտաձևը, կրթելու որակյալ մասնագետների: ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |