Արհեստական բանականությունը ՊԵԿ-ին օգնում է գնալ թիրախավորված կոնկրետ տնտեսվարողների մոտ

Արհեստական բանականությունը ՊԵԿ-ին օգնում է գնալ թիրախավորված կոնկրետ տնտեսվարողների մոտ

PanARMENIAN.Net - Պետական եկամուտների կոմիտեն միակ պետական կառույցն է, որն իր աշխատանքում կիրառում է արհեստական բանականության հիմքով մշակված գործիքներ։ Այդ մասին Հանրային հեռուստաընկերության եթերում հայտնել է ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը՝ ներկայացնելով, թե ինչ նոր հնարավորություններ է ապահովում այս տեխնոլոգիան։

Նրա խոսքով՝ արհեստական բանականության կիրառումը հնարավորություն է տալիս թիրախավորել և գնալ թիրախավորված կոնկրետ տնտեսվարողների մոտ համապատասխան ստուգումների, ինչն էապես նվազեցնում է այցերը, գրում է Auroranews.am-ը։

«Հիմա դա ճանապարհ է անցնում և արդյունավետությունը բարձրանում է: Վերջերս մենք Ամերիկյան համալսարանի հետ մշակեցինք նոր ծրագիր, մշակվեց արհեստական բանականության նոր գործիքակազմ, և այս վերլուծությունների զարգացումն այլընտրանք չունի:

Եթե մենք ուզում ենք իրապես հարկերի վճարմանը ծառայենք, ապա պետք է նաև տնտեսությունը հաշվի առնենք: Նոր մոտեցումներից մեկն այն է, որ մենք բացի առանձին տնտեսվարողների ռիսկերը գնահատելուց, նաև նայում ենք ոլորտային զարգացումները:

Այսինքն, տնտեսական զարգացումները հաշվի առնելով ենք ուսումնասիրություններն անում: Դա թույլ է տալիս հասկանալ, թե տվյալ ոլորտը զարգացման ինչ վիճակում է գտնվում, ինչ ստվերայնություն ունի և ինչքան է ռիկի մակարդակը և էդ բոլոր պարամետրերը համադրելով ճիշտ որոշում ենք կայացնում որտեղ ստուգումներ իրականացնենք»,- ասել է Էդուարդ Հակոբյանը։

Նրա ներկայացմամբ՝ այս նոր գործիքակազմը հիմնված է տվյալների խորը վերլուծության վրա, ինչը թույլ է տալիս ավելի համակարգված և ճշգրիտ մոտեցում ցուցաբերել՝ խուսափելով և՛ վարչարարական ավելորդ բեռից, և՛ բիզնեսին անհարկի խոչընդոտներ ստեղծելուց։

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---