Բյուջեից 234 մլն դրամ կհատկացվի ԵԿՄ-ին![]() 23 ապրիլի 2025 - 13:08 AMT PanARMENIAN.Net - Կառավարությունը 234 մլն դրամ է հատկացրել «Երկրապահ կամավորականների միություն» ՀԿ-ին՝ ապահովելու համար գործունեության անխափան ընթացքը։ Հիմնավորման մեջ նշված է. «Հաշվի առնելով, որ «Երկրապահ կամավորականների միություն» ՀԿ-ն համագործակցում է ՀՀ պաշտպանության նախարարության հետ, օժանդակում է նրա առջև դրված խնդիրների կատարմանը, ՀՀ զինված ուժերի համար դաստիարակում և պատրաստում է ապագա զինվորներ, նախագծի ընդունմամբ հնարավորություն կստեղծվի ապահովել ՀԿ-ի 2025 թվականի գործունեության իրականացումն ամբողջ ծավալով»։ Այս որոշումը թույլ է տվել կառավարությանը հաստատել ֆինանսական աջակցությունը՝ ԵԿՄ-ի 2025 թվականի աշխատանքները լիարժեքորեն իրագործելու համար։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |