ՀՀ ամբողջ տարածքը ցիկլոնի ազդեցության տակ է․ Այն կթուլանա ապրիլի 24–ի ցերեկը

ՀՀ ամբողջ տարածքը ցիկլոնի ազդեցության տակ է․ Այն կթուլանա ապրիլի 24–ի ցերեկը

PanARMENIAN.Net - ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ ակտիվ ցիկլոնի գործունեությամբ պայմանավորված ապրիլի 22–ին հանրապետության ամբողջ տարածքում դիտվել են առատ անձրևներ։ Նա նշել է, որ ցիկլոնի ազդեցությունը ՀՀ ամբողջ տարածքում կպահպանվի նաև ապրիլի 23–ի ցերեկն ու առաջիկա գիշերը։

ՊՈԱԿ-ի փոխտնօրեն Գագիկ Սուրենյանը գրել է, որ ապրիլի 24-ի ցերեկը ցիկլոնը կկորցնի իր ազդեցությունը։

«Արարատյան դաշտի առանձին հատվածներում թափվել է ամսական նորմայի 50-60 տոկոսի չափ տեղում։ Այսօր ցերեկը և առաջիկա գիշերը ցիկլոնի ազդեցությունը Հայաստանի ողջ տարածքում կպահպանվի, ինչի արդյունքում բոլոր մարզերում ժամանակ առ ժամանակ կդիտվեն ամպրոպային բնույթի անձրևներ»,–ասվում է գրառման մեջ։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---