ՀՀ–ն 49 մլն դրամի օգնություն կտրամադրի Սիրիային

ՀՀ–ն 49 մլն դրամի օգնություն կտրամադրի Սիրիային

PanARMENIAN.Net - Կառավարության պահուստային միջոցներից որոշվել է ներքին գործերի նախարարությանը հատկացնել 49 միլիոն դրամ՝ ուղղված Սիրիայի բնակչությանը մարդասիրական աջակցություն ցուցաբերելուն։

Մարդասիրական օգնության շրջանակում նախատեսվում է Սիրիայի քաղաքացիներին տրամադրել սննդամթերք և դեղորայք։

Մարտի 21-ին ՀՀ կառավարությունը նմանատիպ աջակցություն տրամադրել է Սիրիային՝ բեռները տեղափոխվել են հայ-թուրքական սահմանի Մարգարա անցակետով։

 Ուշագրավ
---