Դեպի Կապան չվերթերի թիվն ավելացել է

Դեպի Կապան չվերթերի թիվն ավելացել է

PanARMENIAN.Net - Դեպի Կապանի «Սյունիք» օդանավակայան չվերթերի թիվն ավելացել է: Այդ մասին Կառավարության նիստում հայտնել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խութադյանը:

«5 չվերթ ենք իրականացնում դեպի «Սյունիք օդանավակայան»»,- ասել է նախարարը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը արձագանքել է՝ նշելով, որ դա հետաքրքիր և կարևոր նորություն էր:

Կապանի օդանավակայանiց Երևան-Կապան-Երևան երթուղով կանոնավոր թռիչքներ են մեկնարկել 2023–ի օգոստոսի 21-ից։ Ավելացել է Երևան-Կապան-Երևան կանոնավոր ավիաչվերթի հաճախականությունը։ Թռիչքներն իրականացնում է «NovAir» ավիաընկերությունը, մեկ ուղղությամբ տոմսի արժեքը սկսվում է 20,000 դրամից։

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---