Ապրիլի 23-ին և 24-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի![]() 23 ապրիլի 2025 - 14:12 AMT PanARMENIAN.Net - Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված ջահերով երթի և ոգեկոչման արարողությունների անվտանգությունն ապահովելու նպատակով՝ մայրաքաղաքի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի։ Ապրիլի 23-ին՝ ժամը 18:30-ից, կսահմանափակվի տրանսպորտային միջոցների մուտքը Հանրապետության հրապարակ՝ բոլոր ուղղություններով։ Ժամը 19:00-ից սկսած երկկողմանի փակ կլինեն Ամիրյան փողոցը, ինչպես նաև Մաշտոցի և Բաղրամյան պողոտաներն ու Կիևյան փողոցը, հայտնում է ոստիկանությունը։ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում կայանալիք հիշատակի արարողության մասնակիցների անվտանգությունը երաշխավորելու նպատակով՝ ապրիլի 24-ին՝ ժամը 07։00-ից, արգելվել է երթևեկությունը հետևյալ հատվածներում՝ Լենինգրադյան փողոցից դեպի Ծիծեռնակաբերդի խճուղի խաչմերուկ, Իսակովի պողոտայից դեպի Աթենքի փողոց խաչմերուկ, ինչպես նաև Վերֆելի փողոցում՝ դեպի Բրազիլիայի հրապարակ ուղղությամբ։ Բացի այդ, ապրիլի 24-ին՝ ժամը 07։00-ից մինչև 10։30-ն ընկած ժամանակահատվածում, պետական արարողակարգային միջոցառումներով պայմանավորված փակ է լինելու մուտքը դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |