Երևանը հրավիրվել է մասնակցելու ԱՊՀ խաղերին Ադրբեջանում․ ՀՀ–ն կքննարկի առաջարկը![]() 23 ապրիլի 2025 - 14:24 AMT PanARMENIAN.Net - Բաքուն հայտարարել է, որ Հայաստանին պաշտոնական հրավեր է ուղարկվել մասնակցելու ԱՊՀ երրորդ խաղերին, որոնք անցկացվելու են Ադրբեջանում։ Baku City Circuit (BCC) օպերացիոն ընկերության անվտանգության և օպերացիաների ղեկավար Այգյուլ Աղաևան ասել է․ «Մենք հրավերներ ենք ուղարկում երկրներին։ Սակայն Հայաստանի մասնակցությունը դեռ չի հաստատվել։ Եթե հետագայում լինեն փոփոխություններ, ապա այդ մասին կհայտարարվի», հայտնում է APA-ն։ ԱՊՀ երրորդ խաղերի բացման և փակման պաշտոնական արարողությունները տեղի կունենան Գյանջայի կենտրոնական մարզադաշտում։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը ճեպազրույցում ասել է, որ Հայաստանի կառավարությունը կքննարկի հայ մարզիկների մասնակցության հարցը ԱՊՀ երրորդ խաղերին, հայտնում է Sputnik Արմենիան։ «Առաջիկայում կքննարկենք ու որոշում կկայացնենք։ Դա կախված է տարբեր հանգամանքներից, այդ թվում՝ անվտանգության միջոցառումներից»,–ասել է Անդրեասյանը։ Նախարարը նաև ընդգծել է, որ որոշումն ընդունվելու է միայն անհրաժեշտ ամբողջ տեղեկատվության ստացումից հետո։ ԱՊՀ երրորդ խաղերի անցկացման ժամկետները սահմանվել են 2025 թվականի սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 8-ը։ ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |