Փաշինյանը դժգոհել է անհուսալի վարկերի աջակցության ծրագրին դիմելիությունից![]() 23 ապրիլի 2025 - 14:40 AMT PanARMENIAN.Net - ՀՀ կառավարությունը հաստատեց անհուսալի վարկեր ունեցող անձանց տնտեսական ակտիվության խթանման միջոցառման համար ֆինանսական միջոցներ հատկացնելու նախագիծը։ Ծրագիրը մեկնարկել է 2025 թ-ի փետրվարի 1-ին, վերջնաժամկետ է սահմանվել 2026 թ-ի հունվարի 31-ը Նախագիծը ներկայացնող Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը պարզաբանել է, որ միջոցները նախատեսված են 2025 թվականի ապրիլ և մայիս ամիսների համար՝ ընդգծելով, որ երկրորդ եռամսյակի համար պահանջվում է հատկացնել 209 մլն դրամ։ Նրա փոխանցմամբ՝ մինչ այժմ ծրագրին դիմել է 9630 մարդ, որոնցից ընդամենը 3594-ի դիմումները բավարարվել են։ Փետրվարին դիմած 1896 անձին աջակցություն է տրամադրվել մարտ ամսին՝ ընդհանուր 70 մլն դրամի չափով։ Մարտին դիմած և շահառու ճանաչված 1 072 անձի վճարումները կկատարվեն ապրիլի վերջին։ Ընդհանուր առմամբ, փետրվար-մարտ ամիսների համար շահառուի կարգավիճակով գումար կստանա 2 968 անձ, հայտնում է «Փաստինֆոն»։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դժգոհել է անհուսալի վարկերի աջակցության ծրագրին դիմելիությունից։ Նրան զարմացրել է այն հանգամանքը, որ մոտ 40, 000 աշխատող, որոնք պետք է արդեն օգտվեին ծրագրից, չեն դիմել։ «40,000 մարդ այսօր արդեն աշխատում է ու պետք է դիմեր, որ իրենց եկամտային հարկն ուղղվեր այդ նպատակին՝ չի դիմել։ Ինչի չեն դիմում, իրազեկվա՞ծ չեն։ Մարդը ընդամենը պետք է դիմի, որ իր վճարած եկամտային հարկը ուղղվի այդ նպատակի իրագործմանը։ Իր աշխատավարձի 20 տոկոսն ուղղվում է եկամտային հարկին, պետք է հասկանանք, մարդը 3 տարի անհուսալի վարկ ունի, լսում է նման ծրագիր կա, ես լինեի՝ բոլոր գործերը կթողնեի՝ կգնայի, կդիմեի, որ ազատվեի այդ վարկից, բայց անգամ աշխատողների 10 տոկոսը չի դիմել, 40 000 մարդ, որ պիտի օր առաջ դիմեին՝ անգամ ամիս առաջ չեն դիմել»,–ասել է նա։ Ստեփանյանն ասել է, որ ապրիլի 7-ի տվյալներով՝ դիմած 680 անձ առաջին անգամ են աշխատաշուկա մուտք գործել։ «Նախագծի շրջանակում աջակցություն է տրվում այն վարկառու ֆիզիկական անձանց, որոնց բոլոր վարկերը 3 և ավելի տարի դասակարգված է անհուսալի դասով և միաժամանակ, մայր գումարի պարտավորությունը չի գերազանցում 1 մլն դրամը։ Աջակցությունը տրվում է շահառուի աշխատավարձից հաշվարկված եկամտային հարկի գումարի 100 տոկոսի չափով, որն ուղղվում է անհուսալի պարտավորության մարմանը։ Աջակցությունը տրմադրվում է առավելագույնը 24 ամիս ժամկետով՝ սկսած շահառու ճանաչվելուն հաջորդող ամսվա 1-ից, բայց ոչ ավելի քան անհուսալի վարկի ամբողջական մարումը։ Ծրագիրը մեկնարկել է 2025 թ-ի փետրվարի 1-ին, վերջնաժամկետ է սահմանվել 2026 թ-ի հունվարի 31-ը»,–ասել է նա։ Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նշել է, որ բանկերը նույնպես պետք է պատասխանատվություն ստանձնեն՝ կապ հաստատելով իրենց անհուսալի վարկեր ունեցող հաճախորդների հետ։ «Բանկերը պետք է դիմեն իրենց անհուսակի վարկառուներին ու ասեն՝ հանեցեք։ Ստանդարտ ձևեր սահմանեն ու էդ գործարքը նորացնեն»,–ասել է փոխվարչապետը։ ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |