«Հայաստան» խմբակցությունը պատրաստ է քննարկել «Պատիվ ունեմ» խմբակցության իմպիչմենտի առաջարկը![]() 23 ապրիլի 2025 - 15:08 AMT PanARMENIAN.Net - «Հայաստան» խմբակցության ներկայացուցիչ Քրիստինե Վարդանյանը հայտարարել է, որ «Հայաստան» խմբակցությունը պատրաստ է քննարկել «Պատիվ ունեմ» խմբակցության իմպիչմենտի առաջարկը։ «Առիթ չեմ ունեցել լսելու «Պատիվ ունեմ»-ի իմպիչմենտի առաջարկը, բայց խնդիր չկա։ Մենք ենք առաջինը հայտարարել այդ մասին 2022-ի օգոստոսին։ Եթե կա առաջարկ, բաց ենք և պատրաստ ենք քննարկել, ինչպես բոլոր շարժումների ընթացքում ենք բաց և պատրաստ եղել»,-Ազգային ժողովում ճեպազրույցների ժամանակ ընդգծել է պատգամավորը, հայտնում է Aysor.am-ը։ Նրա խոսքով՝ իրենք այս գործընթացը դիտարկում են որպես իշխանության փոփոխության հնարավոր ուղիներից մեկը, ինչը լիովին համապատասխանում է իրենց քաղաքական տեսլականին։ «Դա իշխանափոխության գործիքներից մեկն է, և մեր պատկերացմամբ էլ փողոցային շարժման փուլերից մեկն է, եթե որևէ առաջարկ կա, ինչպես միշտ, պատրաստ ենք քննարկել»,-հավելել է Վարդանյանը։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |