Առաջարկվել է մետրոյի «Երիտասարդական» կայարանը վերանվանել Ավետիք Իսահակյանի պատվին![]() 23 ապրիլի 2025 - 15:39 AMT PanARMENIAN.Net - Երևանի մետրոպոլիտենի «Երիտասարդական» կայարանն անվանի գրող Ավետիք Իսահակյանի անունով անվանափոխելու նախաձեռնություն է ներկայացվել քաղաքապետարանին։ Այդ մասին հայտնել է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանըկառավարության ճեպազրույցի ժամանակ։ «Այս տարի լրանում է Ավետիք Իսահակյանի 150-ամյակը, ձևավորված է հոբելյանական հանձնաժողով, որում ներգրավված են անվանի մտավորականներ, ընտանիքի անդամներ, այդ թվում՝ Իսահակյանի թոռը։ Հանձնաժողովի քննարկման ժամանակ իրենց կողմից առաջարկ բարձրացվեց, որ հաշվի առնելով հարևանությամբ տեղադրված Իսահակյանի արձանն ու հոբելյանական տարին` քաղաքապետարանը հարցը քննարկի։ Ըստ սահմանված ընթացակարգի՝ առաջարկը ներկայացվել է քաղաքապետարան․ կարծում եմ՝ դա ավագանու որոշման տիրույթում է»,– ասել է նախարարը, հայտնում է Sputnik Արմենիան։ Նա նաև նշել է, որ տարածքը պատմական արժեք ունի, իսկ կայարանի ներկայիս անունը ևս պատմական նշանակություն ունի, ուստի հարցը մանրամասն կերպով պետք է դիտարկվի։ «Միևնույն ժամանակ մենք քաղաքապետարանին առաջարկ ենք ներկայացրել, որպեսզի արձանը դառնա ավելի տեսանելի, որովհետև դրա շուրջը հիմա տարբեր գործունեություններ են զարգացել, և արձանը կարծես ստվերվել է։ Հիմա սպասում ենք»,–նշել է նա։ «Երիտասարդական» կայարանը շահագործման է հանձնվել 1981 թվականի մարտի 7-ին։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |