Վերազինված դասասենյակներ՝ սահմանամերձ շրջանների երեխաների համար![]() 23 ապրիլի 2025 - 15:50 AMT PanARMENIAN.Net - Տավուշի մարզի ևս մեկ դպրոց տեխնիկապես հագեցած դասասենյակ կունենա։ Սահմանամերձ Կողբի թիվ 2 միջնակարգ դպրոցում գործող «Արմաթ» լաբորատորիան վերազինվել է։ «Արմաթը» «Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամի ամենամյա դրամաշնորհային ծրագրի շահառուներից է։ Հիմնադրամի աջակցությամբ լաբորատորիան համալրվել է ռոբոտաշինության նոր հավաքածուներով, իրականացվել է նաև համակարգիչների ուժեղացում, սարքավորումների վերանորոգում՝ հնարավորություն տալով տեղի աշակերտներին սովորելու ծրագրավորում, եռաչափ մոդելավորում և ռոբոտաշինություն։ «Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկության միությունը դիմել էր «Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամին, որպեսզի նյութատեխնիկական միջոցներով ապահովեինք 3 դպրոց։ Ընտրել ենք հենց այս դպրոցնները, քանի որ այս տարածաշրջանում շատ քիչ են խմբակները, որտեղ կարող են հաճախել տեղի երեխաները»,- նշել է «Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամի տնօրեն Աննա Գիշյանը: ««Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամն առաջին իսկ դիմելուց հետո կանգնեց մեր կողքին և ժամանակակից տեխնիկայով համալրեց մեր «Արմաթ» լաբորատորիան. դա մեզ շատ մրցույթներին մասնակցելու հնարավորություն տվեց։ Շնորհակալ ենք իրենց, որովհետև այսօր մենք շատ լավ գիտենք այդպիսի սարքավորումների նշանակությունը՝ որպես սահմանամերձ գոտի»,- նշել է Բագրատ Սահակյանի անվան թիվ 2 միջնակարգ դպրոցի տնօրեն Հայկուշ Ալեքսանյանը։ Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամը ստեղծվել է Ակբա բանկի, ֆրանսիական Կրեդիտ Ագրիկոլ, Կրեդիտ Ագրիկոլ Ազգային Ֆեդերացիայի և Ստեփան Գիշյանի ընտանիքի կողմից: Հիմնադրամի ծրագրերն ուղղված են հայ-ֆրանսիական կապերի ամրապնդմանը, Հայաստանի սոցիալ-տնտեսական, գիտակրթական, մշակութային, առողջապահական համակարգերի բարելավմանն ու կատարելագործմանը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |