Տրանսպորտային միջոցներից մեկի վարորդը դանակահարել է 38 համարի ավտոբուսի վարորդին![]() 23 ապրիլի 2025 - 15:58 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 23–ին միջադեպ է տեղի ունեցել թիվ 38 երթուղին սպասարկող վարորդի և մեկ այլ տրանսպորտային միջոցի վարորդի միջև։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է «Երևանի ավտոբուս» ՓԲԸ մամուլի քարտուղար Գեղամ Ասատրյանը: «Քիչ առաջ Տիգրան Մեծի պողոտայում ծագած վեճի ընթացքում տրանսպորտային միջոցներից մեկի վարորդը դանակահարել է 38 երթուղին սպասարկող հանրային տրանսպորտի վարորդին: «Երևանի ավտոբուսի» վարորդը տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց»,- գրել է Ասատրյանը։ Երևանի Հերացու անվան թիվ 1 հիվանդանոցից հայտնել են, որ դանակահարված վարորդի առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության, հայտնում է «Փաստինֆոն»։ Իրավապահ մարմինները ներկայում շարունակում են պարզել դեպքի հանգամանքները։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |