Ստամբուլում 6.2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել․ Մարդիկ լքել են իրենց տները

Ստամբուլում 6.2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել․ Մարդիկ լքել են իրենց տները

PanARMENIAN.Net - Ստամբուլում 6.2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել՝ 13։49–ին։ 2 րոպե անց նոր ցնցում է գրանցվել։ Այդ մասին հայտնել է Թուրքիայի արտակարգ իրավիճակների վարչությունը։

Առաջին հզոր ցնցումից հետո 10 հետցնցում է գրանցվել ՝ 3․1–ից մինչև 4․9մագնիտուդ ուժգնությամբ, հայտնում է ՏԱՍՍ–ը։

էպիկենտրոնը եղել է Սիլիվրի քաղաքում, 6.92 կմ խորության վրա, հայտնում է Ermenihaber-ը։

Երկրաշարժից ցնցվել են նաև հարակից շրջանները, այդ թվում՝ Բուրսան, Յալովան և Թեքիրդաղը:

Վախեցած մարդիկ ստիպված լքել են իրենց տները:

Երկրաշարժի պահն արձանագրած տեսանյութեր են տարածվել համացանցում։

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---