«Դուստր Մարիաննա» ՍՊԸ-ի սերուցքային կարագում մանրէաբանական շեղումներ են հայտնաբերվել

«Դուստր Մարիաննա» ՍՊԸ-ի սերուցքային կարագում մանրէաբանական շեղումներ են հայտնաբերվել

PanARMENIAN.Net - «Դուստր Մարիաննա» ՍՊԸ-ի սերուցքային կարագում մանրէաբանական շեղումներ են հայտնաբերվել։ Տվյալ տեսակի կարագի արտադրությունը, կասեցվել է։

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի ստորաբաժանման տեսուչներն իրականացրել են ստուգում «Դուստր Մարիաննա» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրամասում և իրականացրել նմուշառում՝ տեղում արտադրվող ապրանքատեսականուց:

Լաբորատոր ուսումնասիրությունները ցույց են տվել, որ «Կարագ սերուցքային 82․5» յուղի զանգվածային մասով 20գ-ոց» տեսակից վերցված նմուշում՝ ՄԱՖԱնՄՔ՝ մեզոֆիլ աէրոբ և ֆակուլտատիվ անաէրոբ մանրէներ, ԱՑԽՄ՝ աղիքային ցուպիկի խմբի մանրէներ, խմորասնկեր և բորբոսասնկեր մանրէաբանական ցուցանիշները չեն համապատասխանում Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգերով սահմանված պահանջներին։

Սահմանվել են խախտումների վերացման համար անհրաժեշտ ժամկետներ։

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---