Վարդանյան․ Իշխանությանը մեղադրում ենք ոչ թե Բաքվի ու Անկարայի հետ բանակցելու, այլ նրանց բոլոր պահանջները կատարելու համար![]() 23 ապրիլի 2025 - 16:38 AMT PanARMENIAN.Net - ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ նշել է, որ իրենք իշխանությանը չեն մեղադրում Թուրքիայի և Ադրբեջանի հետ բանակցությունների փաստի համար, այլ նրանց բոլոր պահանջները կատարելու համար, հայտնում է «Փաստինֆոն»։ «Հայաստանում որևէ անհատ, որևէ քաղաքական ուժ որևէ ուժի չի մեղադրում Թուրքիայի և Ադրբեջանի հետ բանակցություն վարելու մեջ: Երբեք չի եղել նման մեղադրանք՝ ո՛չ նախկին նախագահներին, ո՛չ ներկաներին։ Մեղադրանքն այն չէ, թե ինչու են բանակցում Թուրքիայի և Ադրբեջանի հետ: Մեղադրանքն այն է, թե ինչու են նրանց բոլոր նախապայմանները կատարում, ինչու են միակողմանի զիջումներ իրականացնում»,–ասել է նա։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |